Գարեգին Նժդեհի փողոցի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

Օգոստոսի 24-ին, ժամը 12:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 34 շենքից կրակ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։49-ին, մարվել՝ 12:56-ին։ …