ՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ․ Մոսկվայում հրաժեշտ են տալիս ռեփեր Տեխնիկին
Մոսկվայում շուտով կսկսվի Փաշա Տեխնիկի հրաժեշտի արարողությունը։ Արարողության սկսվելուց երկու ժամ առաջ երիտասարդների ամբոխը շարվել է եկեղեցու մոտ, հայտնում է NEWS.ru-ի թղթակիցը։ Շատերը եկել էին ծաղիկներով՝ մեխակներ ու սպիտակ վարդեր ձեռքներին։ Տեսանյութն՝ այստեղ
Ռեփերի վիճակը ծանր է․ նա չի տեսնում
Թաիլանդի հիվանդանոցում գտնվող ռեփեր Փաշա Տեխնիկի վիճակը շարունակում է մնալ կայուն, բայց ծանր։ Նա չի կարող խոսել և ոչինչ չի տեսնում, բայց կա հնարավորություն, որ նա կարող է լսել ամեն ինչ: Նրա դաշնակահար ընկեր Լուկա Սաֆրոնով-Զատրավկինի խոսքով ռեփերի նախկին կինը՝ Եվա Կարիցկայան, թռել է Պուկետ և նրա հետ գտնվում է հիվանդանոցում։
