Նուբարաշենի խճուղում վթարի հետևանքով 3 վիրավոր կա․ բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ն ու «07»-ը․ մեկը գլխիվայր շրջվել է, մյուսը՝ կողաշրջվել

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում սդեռև անհայտ հանգամանքներում բախվել են «Mercedes», «Nissan» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 3 հոգի հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներ և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։Բախման հետևանքով «07»-ը կողաշրջվել է, իսկ «Mercedes»-ը գլխիվայր շրջվել ու մասամբ հայտնվել «Nissan»-ի վրա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Latest

հուլիսի 23-ից երթևեկության փոփոխություն՝ Սայաթ-Նովա պողոտայում
Մելիքգյուղում 25 և 20-ամյա եղբայրները գրտնակnվ uպանել են իրենց մորը. մանրամասները
Գների նոր ցանկ. 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի
11-ամյա Եվայի «Տատիկ-պապիկ»-ի նկարը, որը դպրոցի տնօրենը հեռացրել էր տաղավարից, գնվել է 1800 դոլարով
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Սուրենյան
VIDEO. Ծառուկյանի ձեռնաշղթաները քիչ էր մնում ընկնեին ձեռքից
Ոչ ոք չի կարող ջնջել այն հետքը, որն արդեն պատմություն է․ Գագիկ Ծառուկյանի դստեր հուզիչ գրառումը
Թույլ չեն տալիս կերակրել Ծառուկյանի կապարակնքված տարածքում մնացած մյուս կենդանիներին. Տոնոյան
ՎԻԴԵՈ. «Սիրտս կտոր-կտոր ա լինում». 222Lava