tech.news.am-ը գրում է. TikTok-ի սեփականատեր ByteDance ընկերությունը չի դիտարկում իր բիզնեսի ամերիկյան հատվածը վաճառելու հնարավորությունը և կփակի հավելվածը ԱՄՆ-ում, եթե սպառի օրինական բոլոր միջոցները հավելվածների խանութներում TikTok-ի ներկայությունն արգելող օրենքի դեմ պայքարելու համար, այս մասին Reuters-ին հայտնել է չորս աղբյուր:
Ըստ ByteDance-ի աղբյուրների՝ անցյալ տարի TikTok-ին բաժին է ընկել ընկերության ընդհանուր եկամտի միայն 25%-ը, որի հիմնական մասը ստացվում է այլ հավելվածներից, ներառյալ չինական շուկայում TikTok-ի համարժեքը համարվող Douyin սոցկայքից: TikTok-ի ամենօրյա այցելուների մասնաբաժինը ԱՄՆ-ում կազմում է ByteDance-ի բոլոր հավելվածների ընդհանուր այցելուների միայն 5%-ը: ԱՄՆ-ում TikTok-ի փակումը գրեթե չի ազդի ընկերության բիզնեսի վրա, և այն ստիպված չի լինի իր հիմնական ալգորիթմը տալ այլ ընկերության։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահը ստորագրել էր օրենք, որը ByteDance-ին պարտավորեցնում է վաճառել TikTok-ը ոչ ուշ, 2025-ի քան հունվարի 19-ը։ Սակայն ByteDance-ի գործադիր տնօրեն Շոու Զի Չյուն ակնկալում է, որ կկարողանան դատարանի միջոցով հասնել նրան, որ չեղարկվի իրենց սոցցանցի արգելափակման որոշումը։
ԱՄՆ-ում TikTok-ի հետ կապված խնդիրների պատճառն այն է, որ ամերիկացի պաշտոնյաները բազմիցս մտահոգություն են հայտնել, որ TikTok-ը ամերիկացի օգտատերերի տվյալները փոխանցում է Չինաստանի կառավարությանը, որն այն կարող է օգտագործել իր քաղաքական նպատակներով։