WhatsApp-ի ներսում առկա թվատախտակի շնորհիվ հնարավոր կլինի կատարել զանգը՝ առանց կոնտակտ ավելացնելու․ նոր գործառույթ

tech.news.am-ը գրում է․ Meta Corporation-ը թողարկել է WhatsApp մեսենջերի նոր բետա տարբերակ, որն ունի հավելվածում ներկառուցված թվատախտակ, ինչը հնարավորություն է տալիս զանգահարելու համար հենց հավելվածում հավաքել ցանկացած հեռախոսահամար՝ առանց հեռախոսագիրք մտնելու, այս մասին հայտնում է WABetaInfo կայքը։

WABetaInfo-ն պարզաբանում է, որ նոր գործառույթը WhatsApp-ի նոր հայեցակարգի շրջանակում իրականացվող մշակումներից է, որով ծրագրավորողները փորձում են օգտատերերի համար պարզեցնել իրենց հեռախոսագրքում չգրանցված կոնտակտների հետ շփվելու գործընթացը։ Օրինակ՝ WhatsApp-ի 2.23.15.11 համարով նախորդ տարբերակներից մեկում Meta-ն մեսենջերում ավելացրել էր անհայտ կոնտակտների հետ չատ սկսելու հնարավորությունը։ Դա անելու համար հարկավոր է ներքին որոնման միջոցով հավաքել նրանց հեռախոսահամարը։ Բացի դրանից՝ հավելվածի ներսում հայտնվող թվատախտակն ավելի հարմարավետ կդարձնի կոնտակտներին զանգահարելը՝ առանց նրանց հեռախոսահամարները հեռախոսագրքում պահելու անհրաժեշտության:

«Երբեմն օգտատերերին անհրաժեշտ է լինում զանգահարել ինչ-որ մեկին ժամանակավոր պատճառով, օրինակ՝ գնումը համակարգելու կամ գործնական հարց քննարկելու համար: WhatsApp-ի ներսում առկա թվատախտակի շնորհիվ հնարավոր կլինի կատարել այս զանգը՝ առանց հեռախոսագրքում կոնտակտ ավելացնելու»,- գրում է WABetaInfo-ն։

Նոր գործառույթը փորձարկել կարող է ցանկացած օգտատեր, որը WhatsApp-ի բետա թեստավորման մասնակից է, իսկ մասնակից դառնալու համար հարկավոր է Google Play-ից ներբեռնել մեսենջերի 2.24.9.28 համարով տարբերակը։

Latest

Հայաստանի սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են. նրանք տեղազննություն են իրականացնելու
Forbe-ը թարմացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը. ով է առաջատարը
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարսիկի, Վրաստանի հետ հարաբերությունները փչացրել ես, որպես լավ հանձնող օգնի էս երկաթը հանձնենք. քաղաքացին՝ Փաշինյանին
Դոլարն ու եվրոն կրկին թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 17-ին
Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու մարմինը
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը
ՖՈՏՈ․ Սիրուշոն դստեր` Զաբելի հետ զբոսնելիս. նոր կադրեր
Կրակոցներ Ոստան գյուղի գերեզմանատանը. կա կյանքից զրկված ու վիրավոր, հայտնաբերվել են պարկուճներ, հրացան, մահակ
ՖՈՏՈ․ Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է