Կյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ Նիկոլայ Հովհաննիսյանը

Ապրիլի 24-ին կյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն (1995-2006 թթ.), հայ ժամանակակից արաբագիտական պատմագիտական դպրոցի հիմնադիր, պ.գ.դ., պրոֆ. Նիկոլայ Հովհաննեսի Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը։

Նիկոլայ Հովհաննիսյանը ծնվել է 1930 թ. հունիսի 10-ին՝ Լենինականում (ներկայիս Գյումրի): 1953 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, իսկ 1956 թ.՝ ասպիրանտուրան: 1968 թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 1971 թ.` պրոֆեսորի գիտական կոչում: 2006 թ. ընտրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ: Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ է:

Պրոֆ. Հովհաննիսյանը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և արդի հայ արևելագիտության հիմնադիրներից է: Նրա ջանքերով Հայաստանում հիմնադրվեց, կայացավ և արևելագիտության ոլորտում իր ուրույն տեղը գրավեց հայ արաբագիտությունը: Նա ՀՀ-ում ժամանակակից արաբագիտական պատմագիտական դպրոցի կարևոր հիմնասյուներից էր և ավելի քան քառասուն տարի (1962-2003 թթ.) գլխավորել է արաբական երկրների բաժինը:

«Արևելագիտության ինստիտուտի բոլոր գործընկերների անունից մեր խորին ցավակցություն ենք հայտնում Նիկոլայ Հովհաննիսյանի ընտանիքին՝ կնոջն ու հարազատներին, ինչպես նաև սաներին: Հանձնառու ենք պահպանել, շարունակել ու զարգացնել արաբագիտական պատմագիտական այն դպրոցի ավանդույթները, որի հիմքը դրել է պրոֆ. Հովհաննիսյանը:

Հանգչի՜ր խաղաղությամբ, մեր սիրելի ուսուցիչ…

Հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 25-ին՝ ժամը 18:00-ին, Զոլեր սգո սրահում, որը գտնվում է Գ. Հասրաթյան փ. 25/3 հացեում (Շահումյանի գերեզմանատան հարևանությամբ), հուղարկավորությունը՝ ապրիլի 26-ին՝ ժամը 14:00-ին, նույն հասցեից»,-ասվում է հաղորդագրությունում:

Latest

Forbe-ը թարմացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը. ով է առաջատարը
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարսիկի, Վրաստանի հետ հարաբերությունները փչացրել ես, որպես լավ հանձնող օգնի էս երկաթը հանձնենք. քաղաքացին՝ Փաշինյանին
Դոլարն ու եվրոն կրկին թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 17-ին
Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու մարմինը
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը
ՖՈՏՈ․ Սիրուշոն դստեր` Զաբելի հետ զբոսնելիս. նոր կադրեր
Կրակոցներ Ոստան գյուղի գերեզմանատանը. կա կյանքից զրկված ու վիրավոր, հայտնաբերվել են պարկուճներ, հրացան, մահակ
ՖՈՏՈ․ Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
Սյունիքի գյուղերից մեկի տուն չվերադարձած բնակիչը հայտնաբերվել է. որտեղ էր նա