ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գյուղացիները շարունակում են փակ պահել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածը

news.am-ը գրում է․ Գյուղացիները շարունակում են փակ պահել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածը։

Բողոքի ակցիային մասնակցում են ոչ միայն Կիրանց և Ոսկեպար գյուղերի, այլ նաև սահմանամերձ շատ այլ գյուղերի բնակիչներ, որոնք էլ ավելի մեծ վտանգի տակ կհայտնվեն, եթե իրականացվի Ադրբեջանին 8 գյուղ հանձնելու ծրագիրը. առաջին փուլում չորս ոչ անկլավային, ապա 4 անկլավային։ Այս դեպքում ադրբեջանցի զինվորականները կհայտնվեն հայկական գյուղերից բառացիորեն մի քանի մետր հեռավորության վրա, կոնկրետ Կիրանցի դեպքում՝ գրեթե հենց գյուղում։

Միևնույն ժամանակ, ադրբեջանցիներին կանցնեն միջպետական ճանապարհի հատվածները՝ նույն այն ճանապարհը, որն այժմ բնակիչները փակել են, գազատարը, ռազմավարական բարձունքները և հաղորդակցության օբյեկտները։

Գյուղերի բնակիչները մի քանի օր առաջ էին փակել ճանապարհը, հետո բանակցություններից և պայմանավորվածությունից հետո, որ մինչև երկուշաբթի ոչ ոք ոչինչ չի ձեռնարկելու, ապաշրջափակեցին այն։ Սակայն կիրակի առավոտյան գյուղացիները նկատեցին, որ Ազգային անվտանգության ծառայությունը փորձում է տարածքը ականազերծել զորքերը դուրսբերելու համար։ Խաբեությունից վրդովված բնակիչները կրկին դուրս եկան բողոքի։

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարսիկի, Վրաստանի հետ հարաբերությունները փչացրել ես, որպես լավ հանձնող օգնի էս երկաթը հանձնենք. քաղաքացին՝ Փաշինյանին
Դոլարն ու եվրոն կրկին թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 17-ին
Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու մարմինը
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը
ՖՈՏՈ․ Սիրուշոն դստեր` Զաբելի հետ զբոսնելիս. նոր կադրեր
Կրակոցներ Ոստան գյուղի գերեզմանատանը. կա կյանքից զրկված ու վիրավոր, հայտնաբերվել են պարկուճներ, հրացան, մահակ
ՖՈՏՈ․ Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
Սյունիքի գյուղերից մեկի տուն չվերադարձած բնակիչը հայտնաբերվել է. որտեղ էր նա
Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել