Ովքե՞ր նպաստեցին Հայաստանում տելեգրամյան ալիքներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը

Ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը սոցցանցի իր էջում գրում է․

«Թմրամիջոցների տելեգրամյան ալիքների միջոցով ապօրինի շրջանառությունը Հայաստանում լայն տարածում է գտել 2018 թ ամռան վերջից, հիմնականում լայն տարածում է ստացել Մեթամֆետամին (կրիստալ) տեսակի թմրանյութերի տարածումը, դրան նպաստել է ՀՀ փաշինյանի կառավարության 707֊Ն որոշումը, ընդունված 28.06.2018թ։
Մասնավորապես, որոշման մեջ բարձրացվել է ապօրինի թմրամիջոցի շրջանառության այն շեմը` չափը(գրամը), որը ենթակա չէ նույնիսկ վարչական տույժի, հետևաբար արտոնյալ վիճակ է ապահովվել դրանց շրջանառությամբ զբաղվողների համար։
Ինչո՞ւ և ո՞ւմ էր պետք այս ամենը
Մասնավորապես պատմության մեջ հայտնի է «Ափիոնի» պատերազմ հավաքական անվանումը, երբ Անգլիան չկարողանալով իրեն ենթարկել Չինաստանին, 19֊րդ դարում, սկսեց չինական զորքի շրջանում տարածել ափիոն։
Մասնավորապես 2018թ Հայաստանի թուրքադրբեջանական օկուպացման պայմաններում, ինչպես վերը նշել էի, ստեղծվեցին նպաստավոր պայմաններ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների կազմակերպված և ապահով շրջանառության համար։
Նշված թմրամիջոցը շատ արագ առաջացնում է անպտղություն և հոգեկան խնդիրներ, և քանի որ շրջանառությունը կրում է բավականին կազմակերպված բնույթ այն առավել տարածվում է երիտասարդության շրջանում և հետազոտությունները ցույց են տալիս, որ այն ոչ մի դեպքում չի մտնում ԶՈՒ, և այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ նշված թմրանյութը նաև առաջացնում է ագրեսիա, ինչը վտանգ է ներկայացնում մեր թշնամիների համար։
Իսկ վերջին տարիներին բանակում շատ են հայտնաբերվում «Մարիխունա» տեսակի թմրամիջոցները, սա բացատրվում է նրանով, որ Մարիխուաննան չի առաջացնում ագրեսիա, ընդհակառակը այն ունի թմրեցնող և վախ առաջացնող հատկություն»։

Latest

Կրակոցներ Ոստան գյուղի գերեզմանատանը. կա կյանքից զրկված ու վիրավոր, հայտնաբերվել են պարկուճներ, հրացան, մահակ
ՖՈՏՈ․ Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
Սյունիքի գյուղերից մեկի տուն չվերադարձած բնակիչը հայտնաբերվել է. որտեղ էր նա
Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին
Կիսակառույց շինության բացօթյա տարածքում տղամարդու մարմին է հայտնաբերվել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում
«Մուտքը արևային ակնոցներով». «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել
ՖՈՏՈ․ Ռուսական կողմը սկսել է ապամոնտաժել հայ-ադրբեջանական շփման գծում տեղակայված իր սահմանապահ հենակետերը․ ընդդիմադիր գործիչ