«Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել. կա 1 կյանքից զրկված, 1 վիրավոր

Այսօր՝ ապրիլի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում «Volkswagen Dora» մակնիշի ավտոմեքենան Քարաշամբ- Լուսակերտ ավտոճանապարհի Քարաշամբ գյուղի վարչական տարածքոում բախվել է երկաթե արգելապատնեշներին, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հատվածին, հողաթմբերին ու գլխիվայր շրջվել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել գյուղացիները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին գյուղացիները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 15-20 մետր հեռավորության վրա:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարաության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Եղվարդի թիվ 046 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝

Ավելի ուշ «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է, իսկ մյուս վիրավորին «Աբովյան» բժշկական կենտրոնի ռեանիմոբիլով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Latest

Սյունիքի գյուղերից մեկի տուն չվերադարձած բնակիչը հայտնաբերվել է. որտեղ էր նա
Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին
Կիսակառույց շինության բացօթյա տարածքում տղամարդու մարմին է հայտնաբերվել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում
«Մուտքը արևային ակնոցներով». «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել
ՖՈՏՈ․ Ռուսական կողմը սկսել է ապամոնտաժել հայ-ադրբեջանական շփման գծում տեղակայված իր սահմանապահ հենակետերը․ ընդդիմադիր գործիչ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու՞ Բագրատ Սրբազանին բարևելու համար հայտնի բժիշկն ազատվեց աշխատանքից. հարց՝ Ավանեսյանին
11 տարվա ազատազրկում Վլադիմիր Գասպարյանին, 8 տարվա՝ Լևոն Երանոսյանին. հրապարակվել է դատախազի ճառը