WhatsApp մեսենջերը ստացել է նոր թարմացում. 3 ֆիլտրեր են ավելացել

tech.news.am-ը գրում է. Հանրահայտ WhatsApp մեսենջերը ստացել է նոր թարմացում՝ երեք «զտիչներով» (filter), որոնք կարող են օգնել ձեզ գտնել անհրաժեշտ նամակագրությունն ավելի արագ և հարմարավետ։

Ընկերության պաշտոնական բլոգում նշվում է, որ թարմացման շրջանակներում երեք զտիչներ են ավելացվել՝ «Բոլորը», «Չընթերցվածը» և «Խմբերը», և դրանք կարող են օգնել օգտատերերին գտնել կոնկրետ հաղորդագրություններ կամ չաթեր:

«Բոլոր» զտիչն օգտագործելիս օգտատերը կտեսնի իր չատերի ամբողջական ցանկը: Ընտրելով «Չընթերցված» տարբերակը՝ օգտատերը մուտք կունենա զրույցներ, որոնցում կան չկարդացված հաղորդագրություններ, ինչպես նաև այն հաղորդագրությունները, որոնք նշված են որպես չկարդացված:

Երրորդ զտիչը՝ «Խմբերը», կխմբավորի բոլոր խմբային զրույցները առանձին բաժնում՝ ապահովելով հարմար մուտք դեպի բոլոր խմբային նամակագրությունը, ներառյալ համայնքի ենթախմբերը: Մշակողները նշում են, որ օգտատերերը վաղուցվանից էին նման ֆունկցիա պահանջում:

WhatsApp-ում ֆիլտրերի ներդրումը ոչ միայն կբարելավի անհրաժեշտ խոսակցությունների որոնման արագությունը, այլ նաև թույլ կտա մեսենջերի ակտիվ օգտատերերին ավելի կազմակերպված կերպով վարել իրենց չաթերը։

Մշակողները խոստանում են լրացուցիչ ֆունկցիոնալ բարելավումներ ապագայում: Գործառույթը ներկայումս գործարկվում է և շուտով հասանելի կլինի WhatsApp-ի օգտատերերին:

Latest

Իմ հավերժ կարոտ… Երգիչ Անդրեն Արցախից կադրեր է հրապարակել
Արտաքին հետախուզության ծառայության պետը նոր տեղակալ ունի․ վարչապետը որոշում է ստորագրել
Քարերով հարվածել, կոտրել են «Ռոյալ մյուզիք հոլ»-ի ապակիները
Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը
3 տարեկան երեխան կանգնել է մահճակալին, բացել պատուհանն ու դուրս ընկել․ վիճակը կայուն ծանր է
ՖՈՏՈ․ Կարմիր զգեստով, բացվածքով․ Անահիտ Սիմոնյանի նոր ֆոտոշարքը
59-ամյա տղամարդը աշակերտուհուն թմրամիջոց է հյուրասիրել, ասելով՝ «Եթե օգտագործես, գիտելիքներում առաջընթաց կունենաս»
Կիրանցում վաղ առավոտից չափագրական աշխատանքներ են իրականացվում
«Նոր աստղ, նոր փառավոր էջ «Ինտերի» պատմության մեջ». Մխիթարյանի հրապարակումը