2-ամյա երեխան խաղահրապարակի սղարաններից մեկի վրայից վայր է ընկել. «գլխի տրավմա» է ստացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժին «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Արմավիրի կենտրոնական զբոսայգում խաղալու ժամանակ վայր ընկնելու հետևանքով «ճակատային շրջանի պատռված, արյունահոսող վերք» ախտորոշմամբ «Արմավիրի» շտապօգնությաւն խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի երեխայի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանն ու ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։ Ոստիկաները պարզել են, որ երեխան հանդիսանում է Արմավիրի մարզի բնակիչ 2-ամյա Ա․ Հ․-ն: Այնուհետև ապրիլի 13-ին՝ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ երեխային «գլխի տրավմա» ախտորոշմամբ, ծնողների ուղեկցությամբ տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 11-ին ժամը 13։00-ի սահմաններում երեխայի 30-ամյա մայրը իր որդուն տարել է Արմավիր քաղաքի կենտրոնական զբոսայգի, որտեղ մայրիկի անզգուշության և անուշադրության հետևանքով երեխան խաղահրապարակի սղարաններից մեկի վրայից վայր է ընկել և ստացել է «բաց ԳՈՒՎ, գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդ, աջից ճակատոսկրի խրթեշի գծային կոտրվածք՝ անցումով ակնակապճի վերին պատ» մարմնական վնասվածքը:

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Latest

Ռոնալդուն եւ Մեսսին հնարավոր է հանդես գան նույն ակումբում 
Ձեռքս էր վնասվել քաշքշուքի ժամանակ, երևի թե հիվանդանոց չեմ դիմի. Արսեն Գրիգորյան
«Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի ժամանակավոր տնօրենը և նրա հետ փոխկապակցված անձինք կասկածավում են 379 մլն 500 հազար դրամ առերևույթ հափշտակելու մեջ
«Ինձ ոչ մի պաշտոնում չեք տեսնելու, իմ պաշտոնը հայն է»․ Անաիս Սարդարյանը՝ Սրբազանի գլխավորած շարժմանը իր մասնակցության մասին
Երգչուհի Իրինա Հարությունյանն ապշեցրել է իր հագուստով և բացվածքով
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանական «կոլցոն» Կիրանցում հացի ու մթերքի խնդիր է առաջացրել, մատակարարները հետ են վերադառնում
Հրապարակվել է Ռաիսիի և Աբդոլլահիանի վերջին լուսանկարն՝ ուղղաթիռից
Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը
Հրազդան քաղաքում կրակոցներ են հնչել. քրեական հեղինակություն է կյանքից զրկվել