ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեւոն Քոչարյանը՝ մանդատները վայր դնելու եւ փողոց դուրս գալու մասին

news.am-ը գրում է. Փողոց դուրս գալը, մանդատ դնելը, ինչ-որ մի բանի միանալը, մի բանից դուրս գալն ինքին նպատակ չեն, դրանք միջոց են նպատակին հասնելու համար։ Այս մասին քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով քաղաքացու հուզող հարցին։

«Ավելի մոտիվացված մարդ, քան ես այս ամեն ինչում, ով կորցրել է աշխարհը, գերեզմաններն այնտեղ է թողել, այստեղ սկսած անձնական հետապնդումներց՝ մեր ընկերների, ծանոթների, գաղափարակիցների ու ապագայում սպասվող այն վտանգները, որոնք սպառնում են այս երկրին այս իշխանության մնալու պարագայում, մենք գիտակցում ենք շատ լավ, եթե ոչ բոլորից լավ։ Մենք մոտիվացված ենք առավել քան որևէ մեկը։ Մեր այս համոզմունքի ու մոտեցման վրա թող ոչ մեկ չկասկածի, սրանք ուղղակի բառեր չեն, սրանք մեր տարիների գործունեությունն է, որը կասկած չպետք է առաջացնի»,- նշեց Լևոն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ փողոց դուրս գալը, մանդատ դնելը, ինչ-որ մի բանի միանալը կամ դուրս գալն աննպատակ չպետք է լինեն, այլ միջոց պետք է լինեն՝ նպատակին հասնելու համար․ «Եթե մենք հիմա տեսնենք, որ այդ միջոցը կծառայի իր նպատակին, միանշանակ անելու ենք։ Մենք դա անելու ենք այն ժամանակ, երբ զգանք, ունենանք այն համոզմունքը, որ դա բերելու է իր տրամաբանական ավարտին։ Բնականաբար, ցանկացած գործողության մեջ կա ռիսկի գործակից, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի գնանք ինչ-որ արկածախնդրության»։

Latest

3 տարեկան երեխան կանգնել է մահճակալին, բացել պատուհանն ու դուրս ընկել․ վիճակը կայուն ծանր է
ՖՈՏՈ․ Կարմիր զգեստով, բացվածքով․ Անահիտ Սիմոնյանի նոր ֆոտոշարքը
59-ամյա տղամարդը աշակերտուհուն թմրամիջոց է հյուրասիրել, ասելով՝ «Եթե օգտագործես, գիտելիքներում առաջընթաց կունենաս»
Կիրանցում վաղ առավոտից չափագրական աշխատանքներ են իրականացվում
«Նոր աստղ, նոր փառավոր էջ «Ինտերի» պատմության մեջ». Մխիթարյանի հրապարակումը
Ռոնալդուն եւ Մեսսին հնարավոր է հանդես գան նույն ակումբում 
Ձեռքս էր վնասվել քաշքշուքի ժամանակ, երևի թե հիվանդանոց չեմ դիմի. Արսեն Գրիգորյան
«Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի ժամանակավոր տնօրենը և նրա հետ փոխկապակցված անձինք կասկածավում են 379 մլն 500 հազար դրամ առերևույթ հափշտակելու մեջ
«Ինձ ոչ մի պաշտոնում չեք տեսնելու, իմ պաշտոնը հայն է»․ Անաիս Սարդարյանը՝ Սրբազանի գլխավորած շարժմանը իր մասնակցության մասին