ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ես շուտ եմ բռնկվում, իմ թիմը միշտ փորձում է կանգնեցնել ինձ»․ Ծառուկյանը երկրպագուի է հարվածել Օլիվեյրայի դեմ մենամարտից առաջ

Արման Ծառուկյանը Լաս Վեգասում կայացած UFC 300 մրցաշարում բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ մենամարտից առաջ օկտագոն դուրս գալու ճանապարհին հարվածել է երկրպագուներից մեկին։ Երկրպագուն սադրել է հայ մարտիկին։

Մենամարտից հետո Արման Ծառուկյանն անդրադարձել է միջադեպին.

«Ես շուտ եմ բռնկվում։ Իմ թիմը միշտ փորձում է կանգնեցնել ինձ։ Ես տաքարյուն տղա եմ Կովկասյան լեռներից։ Ինձ հունից հանելը շատ հեշտ է։ Դրա պատճառով մարզիչս միշտ ասում է, որ պետք է հանգստանամ։ Օկտագոն դուրս գալիս ես բոլորին տեսնում եմ, հիշում եմ դեմքերը։ Հուսով եմ՝ այդ տղան փողոցում չի հանդիպի ինձ»,- Ծառուկյանի խոսքերը մեջբերում է Sport24-ը։

3 ռաունդ տևողությամբ մենամարտում 27-ամյա Ծառուկյանը հաղթել էր մրցավարների ոչ միաձայն որոշմամբ։ Հայաստանի ներկայացուցիչն օկտագոն էր դուրս եկել հայկական երաժշտության ներքո։ Հաղթանակից հետո նա խնդրել է ռևանշ մենամարտի հնարավորություն տալ UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչև հետ։

2019-ին Ծառուկյանն UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի հետ մենամարտով և լարված պայքարում պարտվել միավորներով։ UFC-ում Արմանն ունի 9 հաղթանակ ու 2 պարտություն։ Կարիերայի ընթացքում նա մասնակցել է 25 մենամարտի, տարել 22 հաղթանակ և կրել 3 պարտություն:

Latest

Դոլարն ու եվրոն կրկին թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 17-ին
Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու մարմինը
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը
ՖՈՏՈ․ Սիրուշոն դստեր` Զաբելի հետ զբոսնելիս. նոր կադրեր
Կրակոցներ Ոստան գյուղի գերեզմանատանը. կա կյանքից զրկված ու վիրավոր, հայտնաբերվել են պարկուճներ, հրացան, մահակ
ՖՈՏՈ․ Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
Սյունիքի գյուղերից մեկի տուն չվերադարձած բնակիչը հայտնաբերվել է. որտեղ էր նա
Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին