Վթար՝ Մխչյանում․ բախվել են «Toyota Land Cruiser»-ը, «Kia Optima»-ն, «Ford»-ն և «Opel»-ը. կա տուժած

Երեկ՝ ապրիլի 2-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Մխչյան գյուղի կենտրոնական փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 41-ամյա Արտակ Արշակյանի վարած «Opel Astra», 30-ամյա Սևակ Սարգսյանի վարած «Kia Optima», 47-ամյա Սարգիս Միրոյանի վարած «Toyota Land Cruiser» և 41- ամյա Սարգիս Մանվելյանի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ս. Միրոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկները:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Latest

Երգչուհի Իրինա Հարությունյանն ապշեցրել է իր հագուստով և բացվածքով
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանական «կոլցոն» Կիրանցում հացի ու մթերքի խնդիր է առաջացրել, մատակարարները հետ են վերադառնում
Հրապարակվել է Ռաիսիի և Աբդոլլահիանի վերջին լուսանկարն՝ ուղղաթիռից
Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը
Հրազդան քաղաքում կրակոցներ են հնչել. քրեական հեղինակություն է կյանքից զրկվել
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է կյանքից զրկվել
«Opel Zafira»-ի սրահում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել․ վարորդը և ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բակերում կառուցվում են ֆուտբոլի դաշտեր, որոնք կահավորվելու են նստարաններով, աղբամաններով
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանական պատի դիմաց արվեստագետներն էլ պատ կազմեցին ու երգեցին «Երազի իմ երկիր հայրենի»-ն