Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են տղամարդու մոխրացած մարմին

Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան խոշորացված համայնքի Զորական բնակավայրում շինություն է այրվում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Նոյեմբերյանի թիվ 64 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները:

Մինչ հրշեջների ժամանումը շինությունում առաջացած կրակի դեմ պայքարել են գյուղացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։ Հրշեջները, մարելով կրակը, այնտեղ հայտնաբերել են Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 54-ամյա Սուրեն Մ․-ի դին։

Դեպքի մասին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ տեղեկությունների՝ մահացածը նշված գյուղում զբաղվում էր անասնապահությամբ։

Latest

11 տարվա ազատազրկում Վլադիմիր Գասպարյանին, 8 տարվա՝ Լևոն Երանոսյանին. հրապարակվել է դատախազի ճառը
ՖՈՏՈ․ ՔՊ-ի ներքին չատում անհանգիստ են. գրագրության ստոպ նկար
ՖՈՏՈ․ Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը
Արմավիրի մարզում թալանել են Բերքառատ գյուղի զինղեկի բնակարանը․ հափշտակել են թղթադրամներ և մետաղադրամներ
6 հարկանի շենքի տանիքից երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա կյանքից զրկվել է
Նորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել է. ով է նա
Ադրբեջանը ոչնչացրել է արցախյան և Հայրենական մեծ պատերազմների կյանքից զրկվածների հիշատակին նվիրված հուշարձանը
Մասիսում մի խումբ անձինք փայտերով և մահակներով հարվածներ են հասցրել «Chevrolet Volt»-ի ուղևորներին․ ատրճանակից արձակվել են կրակոցներ
2-ամյա երեխան հենվել է բաց պատուհանագոգին, ընկել դուրս և ստացել մարմնական վնասվածք