Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն

«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Այս մասին տեղեկանում ենք «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ֆեյսբուքյան էջից։

«Տեղեկացնում եմ ձեզ,որ այսօր դիմում եմ ներկայացրել ինձ աշխատանքից ազատելու։

Առաջին հերթին ուզում եմ խորհին շնորհակալությունս հայտնել քաղաքապետին` ինձ վստահելու այս պատասխանատու և ծանր աշխատանքը։ Ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետարանի ողջ անձնակազմին համագործակցության և բեղմնավոր աշխատանքի համար։ Եվ իհարկե ձեզ, սիրելի երևանցիներ` ամենօրյա ռեժիմով ինձ օգնելու համար։

Այս մեկ շատ դժվար տարվա ընթացքում փորձել եմ անել ամեն ինչ, որպեսզի երևանցիների կյանքը դառնա ավելի հարմարավետ և բարեկեցիկ։

Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական աշխատանք։

Հավելեմ, որ մնալու եմ իմ Հայրենիքում և շարունակելու եմ իմ գործունեությունը մասնավոր դաշտում ի շահ իմ հայրենակիցների։

Միշտ պատրաստ եմ լինել իմ քաղաքի և իմ Հայրենիքի կողքին։ Սիրով ձեր Հովհաննես Մանուկյան», – ասված է գրառման մեջ։

Latest

11 տարվա ազատազրկում Վլադիմիր Գասպարյանին, 8 տարվա՝ Լևոն Երանոսյանին. հրապարակվել է դատախազի ճառը
ՖՈՏՈ․ ՔՊ-ի ներքին չատում անհանգիստ են. գրագրության ստոպ նկար
ՖՈՏՈ․ Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը
Արմավիրի մարզում թալանել են Բերքառատ գյուղի զինղեկի բնակարանը․ հափշտակել են թղթադրամներ և մետաղադրամներ
6 հարկանի շենքի տանիքից երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա կյանքից զրկվել է
Նորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել է. ով է նա
Ադրբեջանը ոչնչացրել է արցախյան և Հայրենական մեծ պատերազմների կյանքից զրկվածների հիշատակին նվիրված հուշարձանը
Մասիսում մի խումբ անձինք փայտերով և մահակներով հարվածներ են հասցրել «Chevrolet Volt»-ի ուղևորներին․ ատրճանակից արձակվել են կրակոցներ
2-ամյա երեխան հենվել է բաց պատուհանագոգին, ընկել դուրս և ստացել մարմնական վնասվածք