Արեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ին

tech.news.am-ը գրում է. ՌԴ Ազգային հետազոտական ​​միջուկային համալսարանի գիտնականները գրանցել են հազվագյուտ բնական երևույթ՝ տիեզերական ճառագայթների մյուոնային հոսքի աննորմալ կտրուկ աճ, որն առաջացել է արևի վրա հզոր բռնկման հետևանքով։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով համալսարանի մամուլի ծառայությանը։

Ինչպես ընդգծել են մամուլի ծառայությունից, ռուս գիտնականներն առաջինն են աշխարհում հայտնել այս երևույթի մասին։ Տիեզերական ճառագայթների մյուոնների հաշվառման արագության աճ է նկատվել 2024-ի մարտի 23-ին համընդհանուր ժամանակով ժամը 01:40-ին (Երևանի ժամանակով 05:40-ին): Գիտնականները մյուոնային հոսքի առավելագույն աճ են նկատել 01:39-ից 01:44-ը:

GLE կոչվող երևույթը տեղի է ունենում Արեգակի վրա հզոր բռնկումների հետևանքով և շատ հազվադեպ է. 1942-ից ի վեր գիտնականները գրանցել են 73 այսպիսի դեպք։ Ըստ ՌԴ Ազգային հետազոտական ​​միջուկային համալսարանի՝ GLE-74-ը X1.1 դասի արևային բռնկման հետևանք է, որը տեղի է ունեցել ժամը 01:33-ին։

Հիշեցնենք, որ Արեգակի վրա հզոր բռնկում էր տեղի ունեցել մի քանի օր առաջ։

Latest

Կոտայքի մարզում «Opel»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ
ՖՈՏՈ. Շիրակի և Տավուշի թեմի առաջնորդները միասին լուսանկար են հրապարկել
Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել
Ովքեր են ԱՄՆ-ում իրենց աջակցությունը հայտնել՝ Բագրատ սրբազանի շարժմանը
«Առինջ մոլ»-ի հարևանությամբ բախվել են 46 համարի ավտոբուսն ու «Toyota»-ն
Անդրեն հայր է դարձել
ՌԴ-ն տեղեկություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասին
ՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը
Ինչ է սպասվում վաղը. երբ է լինելու հաջորդ հավաքը