ՖՈՏՈ. Ուղարկել են «Դալմա մոլ»-ի լուսանկարը, թե գումարի դիմաց զանգեք, ասեք, որ ռումբ կա տեղադրված. MediaHub

Մարտի 22-ին Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո մի շարք երկրներում, այդ թվում և Հայաստանում, հանրային վայրերում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, կիրառվել նոր համակարգեր։ Բայց դա, ինչպես տեսնում ենք, հանցագործներին ամենևին էլ չի խանգարում փորձել կյանքի կոչել իրենց ծրագրերը:

MediaHub-ին ահազանգած քաղաքացին հայտնեց, որ երկու օր առաջ իր 14-ամյա որդին Տելեգրամում անհայտ բաժանորդից հաղորդագրություն է ստացել՝ վարձատրության դիմաց առաջադրանք կատարելու առաջարկով։ «Սկզբից մտածել է՝ կատակ է, հետո ուղարկել են «Դալմա մոլ»-ի լուսանկարը, թե գումարի դիմաց զանգեք, ասեք, որ ռումբ կա տեղադրված։ Բնականաբար, որդիս բացառել է»,- ասաց մեզ դիմած քաղաքացին։

«Երբ ստացել եմ հաղորդագրությունը, զանգել եմ, բայց անջատել են ու գրել՝ «զանգով հարմար չի, գրեք»։ Ես տան մեծերին ցույց տվեցի ինձ ուղարկված նամակները, հետո արգելափակեցինք, որ չշարունակի»,- իր հերթին ասաց պատանին։

Մի քանի ժամ անց տվյալ բաժանորդն այլևս գոյություն չուներ Տելեգրամում՝ ջնջվել է:

Թե ո՞վ կամ ովքե՞ր են այս ամենի ետևում կանգնած, ի՞նչ նպատակներ են հետապնդում, պարզ չէ: Բայց դժվար թե այս ամենը կատակ լինի:

Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը, ինչպես նաև ծնողների․ հանցագործները շարունակում են թիրախում պահել երիտասարդներին, ինչն անչափ վտանգավոր է ու լրջագույն սպառնալիք:

Latest

ՖՈՏՈ․ Փակ է Կիրանց – Ոսկեպար միջպետական ճանապարհը
Կոչ եմ անում համակուրսեցիներիս միանալ այս հավաքին, Արփի Դավոյանին խնդրում եմ լողանալ, իսկ երթի գալուց աղավնին հետը չվերցնել․ Էդգար Ղազարյան
Ցավում եմ, որ 2018-ին այնտեղ էի, ցավում եմ, որ 2024-ին այնտեղ չեմ. Սարգիս Գրիգորյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին․ Ռուբեն Մելիքյան
Երևանում և մարզերում սպասվում է ինտենսիվ անձրև, կարկուտ. կցրտի ևս 4-6 աստիճանով
Բլոգեր Միկա Բադալյանը բերման է ենթարկվել
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կամազի վարորդը խմած է եղել, քշել է ոստիկանների վրա և մտել հրապարակ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանրապետության հրապարակը՝ հիմա
Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն արձագանքել է տարածված լուրերին