ՎԻԴԵՈ. Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն դա կհամարի. Փաշինյան

Այն հայտարարությունները, որ Ադրբեջանի նախագահը արեց 2024 թվականի հունվարի սկզբին ադրբեջանական հեռուստեսություններին տված հարցազրույցում, ես համարել եմ հարված խաղաղության գործընթացին: Այս մասին Բրիտանական The Telegraph-ին տված հարցարզրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց այդ հարվածը ինքը ուղղակի առանձին վերցրած գործընթաց չէ եւ դա սկսվել է առաջինը Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումներից, երկրորդը՝ Գրանադայի հանդիպման մերժումներից, ապա Բրյուսելի հանդիպման մերժումից եւ նաեւ հետագա հանդիպումների մերժումներից»,- ասել է նա:

Հարցին, թե ինչու է ձգձգվում խաղաղության պայմանագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Փաշինյանն ասել է, որ այդ պայմանագրի ճարտարապետությունն ու սկզբունքները համաձայնեցված են. «Նախորդ տարեվերջին մեզ թվում էր, թե մենք շատ մոտ ենք ի վերջո վերջնական պայմանագրի տեքստի համաձայնեցմանը»:

The Telegraph-ի միջազգային մեկնաբան Ռոլանդ Օլիֆանթի հարցին, թե արդյոք Փաշինյանը ցանկությունը ունի Հայաստանը տանել Եվրամիության ուղղությամբ, այն սարքել նպատակ, արդյոք դա խելամիտ է, Փաշինյան ասել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ԵՄ-ի հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն դա կհամարի:

Նշենք, որ ամբողջական հարցազրույցը եթեր կհրապարակվի այսօր երեկոյան 21:50-ին:

Latest

Երգչուհի Իրինա Հարությունյանն ապշեցրել է իր հագուստով և բացվածքով
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանական «կոլցոն» Կիրանցում հացի ու մթերքի խնդիր է առաջացրել, մատակարարները հետ են վերադառնում
Հրապարակվել է Ռաիսիի և Աբդոլլահիանի վերջին լուսանկարն՝ ուղղաթիռից
Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը
Հրազդան քաղաքում կրակոցներ են հնչել. քրեական հեղինակություն է կյանքից զրկվել
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է կյանքից զրկվել
«Opel Zafira»-ի սրահում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել․ վարորդը և ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բակերում կառուցվում են ֆուտբոլի դաշտեր, որոնք կահավորվելու են նստարաններով, աղբամաններով
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանական պատի դիմաց արվեստագետներն էլ պատ կազմեցին ու երգեցին «Երազի իմ երկիր հայրենի»-ն