StarNews-ը այսօր անդրադարձ է կատարել դերասանուհի Իննա Խոջամիրյանի անձնական կյանքին, նրա չստացված ու ստացված հարաբերություններին: Դերասանուհուն վերջին 4 տարիներին կարողացել են 3 տարբեր սիրավեպեր վերագրել, որոնց մասին կպատմենք հաջորդիվ:

2019 թվականի հունվարի 19-ին դերասանուհի Իննա Խոջամիրյանը պաշտոնապես նշանադրվեց դերասան Հայկ Պետրոսյանի հետ, մինչև այդ` հունվարի 8–ին, Հայկը Թաիլանդում ռոմանտիկ առաջարկություն էր արել Իննային։
Դերասանուհին լուսանկար էր հրապարակել իր էջում և գրել. «Ես ասացի այո»։
Մինչև այդ զույգը չէր խոսում անձնական հարաբերությունների մասին, սակայն նշանադրությունից հետո թե՛ Հայկը, թե՛ Իննան հրապարակեցին համատեղ լուսանկարներ։ Կարճ ժամանակ անց զույգը հեռացրեց բոլոր հրապարակումները և պարզ դարձավ, որ նրանք այլևս միասին չեն:
Այժմ Հայկ ամուսնացած է և դուստր ունի:
Հայկից բաժանվելուց որոշ ժամանակ անց լուրեր էին պտտվում Իննա-Վահե Զիրոյան զույգի միջև եղած հնարավոր սիրավեպի մասին:

Նախորդ դեպքում ևս` ոչինչ չէր հաստատվում, սակայն ժամանակ առ ժամանակ զույգին տեսնում էին միմյանց ուղեկցությամբ, գրկախառնությամբ, ինչպես նաև միմյանց հետ ճամփորդելիս:
Նշենք, որ նրանք համատեղ աշխատում էին միևնույն նախագծում և երբեմն համբույրի տեսարաններով հանդես գալիս:
Դե իսկ այժմ արդեն բոլորին հայտնի է Իննայի և երգիչ, դերասան Գոշ Հակոբյանի սիրավեպը:

Շարունակությունը՝ այստեղ
