Տանջանքին անհնար է դիմանալ, չեմ կարող քեզ մոռանալ. ինչ է հրապարակել Մարինկա Խաչատրյանը՝ նախկին նշանածի կրկին նշանվելու լուրից հետո

Star News-ը հայտնում է, որ 2018 թվականին ամբողջ համացանցը քննարկում էր Մարինկա Խաչատրյանի և նրա սիրելիի՝ Հրաչ Թառոյանի նշանադրությունը։ Հեքիաթային առաջարկությունը տեղի ունեցավ դերասանուհու ծննդյան օրը։

Մարինկան ակտիվ հրապարակումներ էր անում սիրելիի հետ՝ նշելով, որ շատ երջանիկ է,սակայն այս սիրո պատմությունը կարճ տևեց։
Բաժանման պատճառների մասին դերասանուհին չի հայտնել, իսկ ըստ համացանցում տարածված նյութերի բաժանման նախաձեռնողը Հրաչն է եղել, ով չի համակերպվել դերասանուհու ակտիվ առօրյային։

Այս պատմությունն արդեն անցյալում է երկուսի համար էլ ու, չնայած նրան, որ հանրությունը շատ էր սիրել այս զույգին ու հավատում էր, որ մի օր նրանք կհաշտվեն, սակայն միայն վերջերս համացանցում հայտնված նոր հոլովակը, որտեղ Մարինկայի նախկին նշանածը կրկին նշանադրության առաջարկ էր արել, դադարեցրեց բոլորի սպասելիքները:

Հետաքրքրականն այն է, որ այս ամենից հետո Մարինկան չի խուսափում տխուր երգեր երգելուց, հրապարակելուց և այս տեսակ ուշադրություն գրավելուց:

Հետևելով դերասանուհու վերջին սթորիներին`երևում է, թե ինչպես է նա երգում մասնավորապես այնպիսի երգ, որը արտահայտում է տանջանք, ափսոսանք և հիասթափություն:

Մարինկան, մասնավորապես ասում է.

«Այս տանջանքին, այս խաբկանքին, անհնար է դիմանալ, ես չեմ կարող քեզ մոռանալ»:

Արդյո՞ք սա դերասանուհու սիրելի երգն է, թե՞ նա իսկապես տանջվում է, հստակ չենք կարող ասել:

Latest

Երգչուհի Իրինա Հարությունյանն ապշեցրել է իր հագուստով և բացվածքով
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանական «կոլցոն» Կիրանցում հացի ու մթերքի խնդիր է առաջացրել, մատակարարները հետ են վերադառնում
Հրապարակվել է Ռաիսիի և Աբդոլլահիանի վերջին լուսանկարն՝ ուղղաթիռից
Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը
Հրազդան քաղաքում կրակոցներ են հնչել. քրեական հեղինակություն է կյանքից զրկվել
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է կյանքից զրկվել
«Opel Zafira»-ի սրահում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել․ վարորդը և ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բակերում կառուցվում են ֆուտբոլի դաշտեր, որոնք կահավորվելու են նստարաններով, աղբամաններով
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանական պատի դիմաց արվեստագետներն էլ պատ կազմեցին ու երգեցին «Երազի իմ երկիր հայրենի»-ն