Ալիևը չի ընդունի Բելգիայի ԱԳ նախարարին․ պատճառը վերջինիս «հայամետ դիրքորոշումն» է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ընդունի Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբին վերջինիս «հայամետ դիրքորոշման» համար։ Այս մասին հայտնում է  tert.am-ը՝ հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին։

Տարածաշրջան իր այց շրջանակներում Բելգիայի ԱԳՆ ղեկավարն այսօր ժամանելու է Ադրբեջան։ Ավանդույթի համաձայն՝ Ալիևն ընունում է Բաքու ժամանած օտարերկրյա պետությունների ԱԳՆ ղեկավարներին, սակայն Հաջա Լահբիբի հայամետ դիրքորոշման համար նա որոշել է չընդունել նրան։

Ըստ տարածված հաղորդագրության՝ «Հայաստան կատարած իր այցի ժամանակ Լահբիբը հայտարարություններ է արել, որոնք չեն համապատասխանում իրականությանը»։

Հիշեցնենք, որ Բելգիայի ԱԳ նախարարը Հայաստան էր այցելել օգոստոսի 22-ին։ Այցի շրջանակներում նա առանձնազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո կայացել է նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ Բացի այդ, Բելգիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ։

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանական «կոլցոն» Կիրանցում հացի ու մթերքի խնդիր է առաջացրել, մատակարարները հետ են վերադառնում
Հրապարակվել է Ռաիսիի և Աբդոլլահիանի վերջին լուսանկարն՝ ուղղաթիռից
Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը
Հրազդան քաղաքում կրակոցներ են հնչել. քրեական հեղինակություն է կյանքից զրկվել
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է կյանքից զրկվել
«Opel Zafira»-ի սրահում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել․ վարորդը և ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բակերում կառուցվում են ֆուտբոլի դաշտեր, որոնք կահավորվելու են նստարաններով, աղբամաններով
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանական պատի դիմաց արվեստագետներն էլ պատ կազմեցին ու երգեցին «Երազի իմ երկիր հայրենի»-ն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա հակառակորդի թելադրանքը կատարելու մոտեցում է. Տիրան Խաչատրյանը` Տավուշում իրականացվող սահմանազատման մասին