Խելքներդ գլուխներդ հավաքեք` իշխանությունը արտոնություն, փող կամ մահակ չէ․ Տիգրան Աբրահամյան

Արցախի հարցը հատկապես այս օրերին բավականին զգայուն է, որովհետև ներսում իրավիճակն աստիճանաբար կրիտիկականին է հասնում, գրում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ընտանիքներ կան, որ ամիսներով մսի երես չեն տեսել, հազարներով մարդիկ կան, ովքեր 3-4 օր է՝ ցամաք հաց չեն կերել ու այս շարքը, ցավոք, շարունակելի է:

Արցախի իշխանությունը ինտրիգներ հրահրելու, տարբեր խմբերի իրար դեմ լարելու, ներսում թշմամություն մտցնելու փոխարեն պետք է պարզապես գործի: Գործել` ենթադրում է ոչ միայն ամենօրյա ռեժիմով առաջացող խնդիրներին լուծումներ փնտրելը, այլև նվազագույն միջնաժամկետ ու կարճաժամկետ կտրվածքով դրանց առանձնացումն ու մեղմումը:

Մենք, որպես կանոն, խնդիրներին անդրադառնում ենք ըստ այդ պահին ստեղծված իրավիճակի, սակայն եթե «տնային աշխատանք» արվեր, դիմադրելու ռեսուրսներն ավելի մեծ կլինեին, իսկ Արցախում ապրող մարդիկ ավելի պատրաստ վիճակով կմտնեի այս նոր փորձության մեջ:
Մարդիկ հացի ու գոյության խնդիր ունեն, նվազագույն կենցաղային պայմաններ այլևս չեն գործում, բայց ներսում իշխանության հովանավորյալ խմբերն անընդհատ խոսում են իշխանության պահպանման մասին և զենքի գործադրման շանտաժով փորձում իշխանության պաշտպանության հարց լուծել:

Խելքներդ գլուխներդ հավաքեք` իշխանությունը արտոնություն, փող կամ մահակ չէ, դա առաջին հերթին պատասխանատվություն է, որը ստանձնել եք օրենքներով և սահմանադրությամբ ու պարտավոր եք դրան հավատարիմ լինել», – գրել է նա:

Latest

Հրազդան քաղաքում կրակոցներ են հնչել. քրեական հեղինակություն է կյանքից զրկվել
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է կյանքից զրկվել
«Opel Zafira»-ի սրահում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել․ վարորդը և ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բակերում կառուցվում են ֆուտբոլի դաշտեր, որոնք կահավորվելու են նստարաններով, աղբամաններով
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանական պատի դիմաց արվեստագետներն էլ պատ կազմեցին ու երգեցին «Երազի իմ երկիր հայրենի»-ն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա հակառակորդի թելադրանքը կատարելու մոտեցում է. Տիրան Խաչատրյանը` Տավուշում իրականացվող սահմանազատման մասին
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան
Հայաստանի սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են. նրանք տեղազննություն են իրականացնելու
Forbe-ը թարմացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը. ով է առաջատարը