«Քանդված Պատը» իշխանության հերթական սուտ խոստումներից է․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու Երկիր» կուսակցության  համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեսբուքյան իր էջում գրառում է կատարել

«Քանդված Պատը
Արդեն մեկ տարուց ավելի է՝ Ծիծեռնակաբերդի խճուղու մեկ երթևեկելի գիծը դարձել է պատմություն՝ Քանդված Պատի պատմություն։ Քանդված Պատը խորհրդանշում է իշխանության գործելաոճը՝ քանդել եղածը՝ չկառուցելով ոչինչ։ Մեկ տարուց ավելի է՝ մի քանի մետր ճանապարհ չեն կարողանում կառուցել, խոսում են մետրո կառուցելուց։

Քանդված Պատը կառուցելու համար պետք է ընդամենը մի քանի շաբաթ, բայց անցել է մեկ տարուց ավել, քանի որ չկա նվիրում քաղաքին, չկա պրոֆեսիոնալիզմ։
Քանդված Պատը իշխանության հերթական սուտ խոստումներից է, մնացածին կանդրադառնամ առաջիկայում»- գրել է նա։

Latest

Երգչուհի Իրինա Հարությունյանն ապշեցրել է իր հագուստով և բացվածքով
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանական «կոլցոն» Կիրանցում հացի ու մթերքի խնդիր է առաջացրել, մատակարարները հետ են վերադառնում
Հրապարակվել է Ռաիսիի և Աբդոլլահիանի վերջին լուսանկարն՝ ուղղաթիռից
Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը
Հրազդան քաղաքում կրակոցներ են հնչել. քրեական հեղինակություն է կյանքից զրկվել
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է կյանքից զրկվել
«Opel Zafira»-ի սրահում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել․ վարորդը և ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բակերում կառուցվում են ֆուտբոլի դաշտեր, որոնք կահավորվելու են նստարաններով, աղբամաններով
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանական պատի դիմաց արվեստագետներն էլ պատ կազմեցին ու երգեցին «Երազի իմ երկիր հայրենի»-ն