Տոնդ շնորհավոր հայ զինվոր․ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարն Արարատի Վազգեն Սարգսյանի անվան զորամասում է

Այսօր՝ հունվարի 28-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանն իր աշխատակիցների հետ այցելել է Արարատի Վազգեն Սարգսյանի անվան զորամաս՝ հյուրընկալվելով զինվորներին՝ նվիրելով մարզումների համար նախատեսված սարքեր: Հանդիպմանը ներկա էին ոչ միայն զինվորները, այլև գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանը, ում վարչական շրջանի կողմից հանձնվել է պատվոգիր և հուշամեդալ:
Արտակ Հովակիմյանն իր շնորհակալական խոսքն է ուղղել զինվերներին, ովքեր, մեր երկրի համար այսքան ծանր իրավիճակում, մեծ պատասխանատվությամբ և հպարտորեն իրականացնում են իրենց ծառայությունը:

Յուրաքանչյուր զինվոր պետք է զգա թիկունքի ուժը և հավատա, որ ցանկացած իրավիճակում թիկունքն իր կողքին է և հնարավոր ու անհնար ամեն բան կանի, որպեսզի իր ծառայությունն անցնի ավելի խաղաղ և բարեկեցիկ պայմաններում:
Տոնդ շնորհավոր, հայ զինվոր:

Latest

Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ ադրբեջանական արշավ՝ ազգությամբ հայերի, այդ թվում ԱԺ պատգամավորի ներգրավմամբ․ հայտնի են անունները
Պահանջել է 250 000 ԱՄՆ դոլար. Նոր մանրամասներ՝ օրենքով գողեր «Օշականցի Գեւորիկի» եւ «Մանգոյի» գործով
Կգրանցի արդյոք ԿԸՀ-ն Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի» կուսակցությունը
Ի՞նչ ցավալի լուր է հայտնել բլոգեր Նինա Տիտանյանը
Սերժ Սարգսյանի եղբորը՝կալանավորելու որոշում
Նոր արեգակնային վտանգ՝ մարտի 14-ից
Հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտվել
Այս լույս ու հրաշք տղան լքեց մեզ
Երկրաշարժ՝ Թուրքիայում