ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում հարսանյաց դահլիճը վերածվել է կռվի դաշտի․ կան բազմաթիվ տուժածներ

Թուրքիայի Սաքարյա շրջանում հարսանյաց արարողության ժամանակ աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել։ Հարսանյաց սրահը վերածվել է կռվի դաշտի, հայտնում է Ermenihaber-ը։

Ծեծուջարդի հետևանքով 24 հոգի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքի վայր են ժամանել մի խումբ ոստիկաններ և շտապօգնության աշխատակիցներ։ Մեկ հոգի բերման է ենթարկվել։

Սոցցանցերում լայն տարածում են գտել բջջային հեռախոսներով տեսաձայնագրված աթոռակռվի տեսարանները։
Կռվի պատճառն այն է եղել, որ փեսայի և հարսի բարեկամների միջև վիճաբանություն է ծագել, որը վերածվել է աթոռակռվի։ Սրահում աթոռները նետել են միմյանց ուղղությամբ։ Մեկ այլ պնդման համաձայն՝ ծեծկռտուքն առաջացել է նշանադրության ժամանակ զարդերի հետ կապված վիճաբանության հետևանքով։

Նշվում է, որ ամուսնացած զույգը պատրաստվում է դատի տալ իր հարազատներին՝ իրենց տոնական օրը մղձավանջի վերածելու համար։

Latest

6 հարկանի շենքի տանիքից երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա կյանքից զրկվել է
Նորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել է. ով է նա
Ադրբեջանը ոչնչացրել է արցախյան և Հայրենական մեծ պատերազմների կյանքից զրկվածների հիշատակին նվիրված հուշարձանը
Մասիսում մի խումբ անձինք փայտերով և մահակներով հարվածներ են հասցրել «Chevrolet Volt»-ի ուղևորներին․ ատրճանակից արձակվել են կրակոցներ
2-ամյա երեխան հենվել է բաց պատուհանագոգին, ընկել դուրս և ստացել մարմնական վնասվածք
Ակցիայի ժամանակ ոստիկանական մեքենան միտումնավոր քշել է լրագրողի վրա. վերջինս հիվանդանոցում է
Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Թարգեք, շատ զզվելի է». Լուսինե Թովմասյանը՝ Սրբազանի շարժման մասին հարցին ի պատասխան
Մարդիկ հոգեպես ճնշված են, լարված, անորոշության մեջ. ի՞նչ իրավիճակ է Կիրանցում