Առողջապահության նախարարությունը մոլորեցնում է նույնիսկ նախարար Քերոբյանին. տվյալներն ինքնին խոսուն են

fip.am-ը գրում է. «Առողջապահության նախարարությունը շաբաթական մեկ անգամ ներկայացնում է Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասին վիճակագրությունը: «Փաստերի ստուգման հարթակը» նկատել է, որ գերատեսչության ձևակերպումները խճճված են, դրանք շփոթեցնում են՝ տպավորություն ստեղծելով, թե Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը պատվաստվել է:

Մասնավորապես, ինֆոգրաֆիկայում նշվում է պատվաստումների ընդհանուր թիվը, առաջին դեղաչափ ստացածների թիվը, ամբողջովին պատվաստվածների թիվը և բուստեր՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը:

«Պատվաստումների ընդհանուր թիվ» ձևակերպումից տպավորություն է ստեղծվում, թե հանրապետությունում այդքան մարդ արդեն իսկ պատվաստվել է: Այսպես, հունվարի 30-ի տվյալներով պատվաստումների ընդհանուր թիվը կազմում է մոտ 1 մլն 883 հազար մարդ: Սակայն իրականում սա ներառում է դեղաչափերի թիվը, այսինքն՝ եթե մեկ անձը պատվաստվել է 2-րդ և 3-րդ անգամ, այդ վիճակագրությունը արտացոլվում է այս թվում: Հետևաբար, սրանից չի ենթադրվում, որ Հայաստանում մոտ 2 միլիոն մարդ պատվաստվել է:

Հատկանշական է, որ Առողջապահության նախարարության այս ձևակերպումը մոլորեցրել է ոչ միայն «սովորական» ընթերցողներին, այլև նույնիսկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, որը հունվարի 27-ին կառավարության անդամների ճեպազրույցի ընթացքում հանրային վայրերում սահմանափակումների մասին խոսելիս հայտարարեց, որ չափահաս քաղաքացիների 80 տոկոսը գոնե մեկ դեղաչափ ստացել է. «Ըստ էության՝ քանի որ մենք գիտենք, որ մեծահասակ բնակչության մոտ 80 տոկոսը գոնե մեկ պատվաստում ստացել է, խոսքը գնում է վարակված մարդկանց ներս չթողնելու մասին»:

Ուշագրավ է, որ այդ շփոթմունքը փարատելու համար ստիպված պարզաբանում տվեց առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը. « …հրապարակման պահին մեր երկրում պատվաստված բոլոր քաղաքացիների թիվը կազմում է 999,891 և ոչ թե՝ 1,825,382, ինչը կազմում է մեր ազգաբնակչության 33.7%-ը: Այս 999,891 քաղաքացիներից ամբողջական պատվաստում ստացել է 819,841 քաղաքացի, ինչը կազմում է մեր ազգաբնակչության 27.7%-ը: Իսկ 180,050 (999,891-819,841) քաղաքացի ստացել է դեռևս մեկ դեղաչափ»,- նշել է նախկին նախարարը»:

Մանրամասները՝ այստեղ:

Latest

Հրազդան քաղաքում կրակոցներ են հնչել. քրեական հեղինակություն է կյանքից զրկվել
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է կյանքից զրկվել
«Opel Zafira»-ի սրահում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել․ վարորդը և ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բակերում կառուցվում են ֆուտբոլի դաշտեր, որոնք կահավորվելու են նստարաններով, աղբամաններով
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանական պատի դիմաց արվեստագետներն էլ պատ կազմեցին ու երգեցին «Երազի իմ երկիր հայրենի»-ն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա հակառակորդի թելադրանքը կատարելու մոտեցում է. Տիրան Խաչատրյանը` Տավուշում իրականացվող սահմանազատման մասին
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան
Հայաստանի սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են. նրանք տեղազննություն են իրականացնելու
Forbe-ը թարմացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը. ով է առաջատարը