Վանաձորցին սպանել է կնոջը, ապա մասնատել․ տան բակում գտել են ոտքերը, լոգարանում՝ անդամահատված դին

Հունվարի 26-ին՝ ժամը 10-ի սահմաններում, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոցի 5/1-1 հասցեում սպանություն է եղել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը տան լոգարանում հայտնաբերել է տանտիրուհու՝ 1952 թ. ծնված Ալվարդ Ք.-ի անդամահատված դիակը, իսկ տան բակում՝ ոտքերը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ հունվարի լույս 26-ի գիշերը 76-ամյա ամուսինը սուր-կտրող գործիքներով սպանել էր կնոջը, ապա մասնատել մարմինը:

76-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Տարոնի բաժին և ձերբակալվել:
Կատարվում է նախաքննություն:

Latest

VIDEO. Տեսել են, որ գետի մեջով մի երեխա գոռացել ա՝ մամա ջան, օգնեք. Վանաձորի բնակիչ
ՎԻԴԵՈ. «Խողովակով անցնելուց փոքրը ընկել ա գետը, մյուսն էլ փորձելա օգնել, ինքն էլ ա ընկել»
Փաշինյանը կրկին «ՀԴՄ»-ի հետ վիդեո է նկարել
ՎԻԴԵՈ. ՔՊ աջակից տիկտոկերին թույլ չեն տվել մտնի Զանզիբար սրճարան
ՌԴ-ում հրաժարվում են հայերին ապրանք վաճառել. Ֆուռերը դատարկ են գալիս Հայաստան
Բաքուն կարող է 3-4 ժամում ջնջվել երկրի երեսից, և սա չափազանցություն չէ. իրանցի պատգամավոր
Նարեկ Գրիգորյանի ցույց տված սրտիկն իրեն չփրկեց
VIDEO. Ինչո՞ւ է ձերբակալվել համացանցից հայտնի մոսկվայաբնակ Հովհաննես Սահակյանը
Նիկոլ Փաշինյանիը շատ ավելի, ագրեսիվ, քայքայիչ ու կործանարար է դառնալու. Փաշոյան