Հայաստանում կորոնավիրուսից պատվաստված մարդ է մահացել

Հայաստանում կորոնավիրուսից պատվաստված մարդու մահվան դեպք է գրանցվել: Պացիենտը 80-ն անց քաղաքացի էր, ով շատ այլ ուղեկցող հիվանդություններ ուներ: Այս մասին «Հեռանկար» հաղորդման ժամանակ ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մենք մի դեպք ունենք, երբ 80 անց մի քաղաքացի, որ մահ է գրանցվել պատվաստումից հետո, բայց այդ քաղաքացին ունեցել է շատ այլ ուղեկցող հիվանդություններ: Բացառել նման դեպքերը չի կարելի եւ հնարավոր չէ։ Այլ երկրներում էլ լինում են նման բացառիկ դեպքեր, բայց սա պետք է համեմատականի մեջ դնել, թե հիվանդացության արդյունքում ինչքան մահեր ենք ունենում եւ պատվաստումները ինչպես են դա կանխում», – ասել է նախարարը։

Վերջին տվյալներով, Հայաստանում հոսպիտալացված 2300-ից ավելի քաղաքացիների մեջ միայն 176-ն է պատվաստված, որոնց 90 տոկոսի մոտ հիվանդությունը միջին ծանրության է։

Latest

Մերձավանում խուզարկություններ են իրականացվում.ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինչպես են ընկերները անակնկալ ձևով շնորհավորում Կարեն Ասլանյանի տարեդարձը. Տեսանյութ
Թուրքիայում ձերբակալվել են մի խումբ հայտնիներ
«Սա մեր համատեղ հաղթանակն է». ԱԳՆ նախկին խոսնակը՝ քաղցկեղի դեմ պայքարի իր պատմության մասին
Բժշկական կենտրոնի բաժանմունքի վարիչը կաշառք է ստացել հղիnւթյան ապօրինի ընդհատման համար. քրեական վարույթը դատարանում է
Երբ Նիկոլ Փաշինյանը ձգտում է ժողովրդական երևալ, ցույց է տալիս իր անգործությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում
Ավտnվթար՝ Արագածոտնի մարզում. կա 2 զnհ
Բլոգեր Անի Արզումանյանը ամուսնության առաջարկություն է ստացել սիրելիից․ՏԵՍԱՆՅՈՒԹ