Հակոբ Արշակյանը խայտառակել է Հայաստանը

irakanum.am-ը գրում է.

Երեկվանից համացանցում ակտիվորեն քննարկվում է Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի մասնակցությամբ Աբու Դաբիյում մեկնարկած «IDEX 2021» (nternational Defense Conference & Exhibition) ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսից տարածվող լուսանկարները։ Հայկական կողմը, որի պատվիրակության ղեկավարն է Նիկոլ Փաշինյանի թիմակից Արշակյան Հակոբը խայտառակ ձևով է մասնակցում ցուցահանդեսին։ Տարածվող լուսանկարներից ակնհայտ է դառնում, որ հայկական կողմի տաղավարը աղքատիկ է։ Օգտատերերը հասցրել են զուգահեռներ անցկացնել ադրբեջանական կողմի տաղավարի միջեւ։

Նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որում նշված է․ «Հայաստանը ցուցահանդեսին կմասնակցի միասնական տաղավարով, որտեղ ներկայացված կլինեն 14 հայկական ընկերություններ, որոնք կներկայացնեն հայկական ռազմարդյունաբերության պրոդուկտներն ու լուծումները։ Իրենց արտադրանքը ներկայացնելուց բացի նշյալ ընկերությունները հնարավորություն կունենան գտնել վաճառքի նոր շուկաներ, նոր կապեր և գիտելիքներ ձեռք բերել նորագույն ռազմարդյունաբերական արտադրանքի վերաբերյալ»։

Սակայն Արշակյան Հակոբը պարզվում է հայկական ռազմարդյունաբերության պրոդուկտներն ու լուծումները բացառապես բուկլետի միջոցով է ցուցադրել։ Սա Հայաստանի իշխանությունների կողմից հերթական անգամ մեր երկիրը խայտառակելու փորձ էր, որը ըստ էության նրանց մոտ ստացվեց։

Եթե միայն բուկլետներով էր հայկական կողմը ներկայանալու ցուցահանդեսին, ապա ո՞րն էր նպատակը Աբու- Դաբի հասնելու։ Արշակյանը կարող էր դրանք տպագրել և ուղարկել, հատկապես, որ դժվար թե ցուցահանդեսին ներկայացնողները ժամանակ տրամադրեին և մոտենային աղքատիկ սեղանին, որտեղ հպարտորեն կանգառել էին հայկական պատվիրակության անդամները։ Կառավարությունում ըստ էության այս առումով այլ հաշվարկներ են արել, քանի որ գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին ինչ վատ է, որ Հակոբ Արշակյանը կմեկնի ու կապ չունի, որ խայտառակ կանի Հայաստանը, կարևորը Արաբակական երկրում կլինի։ Էլի բան է։

Latest

Հրազդան քաղաքում կրակոցներ են հնչել. քրեական հեղինակություն է կյանքից զրկվել
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է կյանքից զրկվել
«Opel Zafira»-ի սրահում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել․ վարորդը և ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բակերում կառուցվում են ֆուտբոլի դաշտեր, որոնք կահավորվելու են նստարաններով, աղբամաններով
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանական պատի դիմաց արվեստագետներն էլ պատ կազմեցին ու երգեցին «Երազի իմ երկիր հայրենի»-ն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա հակառակորդի թելադրանքը կատարելու մոտեցում է. Տիրան Խաչատրյանը` Տավուշում իրականացվող սահմանազատման մասին
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան
Հայաստանի սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են. նրանք տեղազննություն են իրականացնելու
Forbe-ը թարմացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը. ով է առաջատարը