Այս պահին Ջաբրայիլում 5000 ահաբեկիչ կա, ովքեր հարձակվում են Իրանի սահմանների վրա, կան զոհեր նաև իրանական կողմից

Այսօր խորհրդարանում լսումների ժամանակ Նաիրի Հոխիկյանը հայտարարեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան Արցախի հարավում տեղակայել են մեծ թվով ահաբեկիչների, իսկ հիմա պատրաստվում են Քաշաթաղում տեղակայել Սիրիայի թուրքմեն ահաբեկիչներին, ովքեր հայտնի են իրենց ռուսատյացությամբ, ու դա հենց այնպես չի արվում. «Մենք պետք է հասկանանք, որ 2021 թվականին ունենալու ենք շատ ավելի մեծ ճգնաժամ ու պատերազմներ, քան՝ եղավ»:

Հոխիկյանը նշեց, որ պատերազմի առաջին օրերից եղել է Արցախում, շատ բան է տեսել. «Այս անգամ մենք պետք է պատրաստ լինենք տեղի ունեցածի հակառակին:

ԱՄՆ-ի նախագահ դարձավ դեմոկրատ Բայդենը, Սիրիայից, Լիբիայից, Իրաքից հետո հաջորդ թիրախում Իրանն է հայտնվելու: Շատ մարդիկ կարող են ասել, որ Իրանը շատ ավելի հզոր է, սակայն մենք մեր մասին էլ այդպիսի կարծիք ունեինք:

Այն, ինչ տեղի կունենա, տեղի կունենա Իսրայելի, ԱՄՆ-ի ու ահաբեկիչների համատեղ ուժերի կիրառմամբ, սակայն իրենց մեծ ներդրումը կունենա Թուրքիան:

Ջաբրայիլում հիմա տեղակայված բավականին մեծ ռազմաբազայում 5 հազար ահաբեկիչներ են գտնվում ու նրանց կողմից պարբերաբար հարձակումներ են լինում Իրանի սահմանների վրա ու արդեն զոհեր կան իրանական կողմից:

Պատահական չէ, որ Իրանն Արցախի հետ սահմանին է տեղավորել լուրջ ուժեր»:

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի է Արամ Մելիքյանի 4-րդ երեխայի սեռը
Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան տուժածներ
Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին
Արման Ծառուկյանը տուգանվել է 31.600 դոլարով. հայտնի է պատճառը
Սյունիքի մարզում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Civic News-ի լրագրողի դեմ հայց կներկայացվի
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհը՝ ի պաշտպանություն Տավուշի
Ճանապարհեցինք այսօր․․․ կորուստ` Իննա Խոջամիրյանի ընտանիքում
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան