ԱԱԾ պետի աննախադեպ հայտարարությունը

1in.am-ը գրում է․

«Դոսյե»-ի հրապարակումը հաղորդում է հանցագործության մասին, և ԱԱԾ-ն քրեաիրավական գնահատական է տալու դրանում եղած տեղեկատվության առնչությամբ: Այդ մասին սեպտեմբերի 21-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյանը:

Նրա հայտարարությունը գործնականում հնարավոր է որակել աննախադեպ, այն իմաստով, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը փաստորեն անտարբերության կամ անուշադրության չի մատնում Հայաստանում այլ երկրի ազդեցության գործակալների վերաբերյալ համացանցային հրապարակումը:

Հայտնի է, որ օրերս «Դոսյե» կենտրոնը, որ կապվում է ռուսաստանցի նախկին օլիգարխ, ներկայումս Գերմանիայում ապաստանած Միխայիլ Խոդորկովսկու հետ, հրապարակել էր տեղեկություն Հայաստանում ռուսական ազդեցության մեխանիզմների մասին: Դրանցում նշվում էին մի շարք անուններ, այդ թվում՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, ներառյալ անձնագրային պատճենների հրապարակում:

Մանրամասները՝ 1in.am-ում

Latest

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Սուրենյան
VIDEO. Ծառուկյանի ձեռնաշղթաները քիչ էր մնում ընկնեին ձեռքից
Ոչ ոք չի կարող ջնջել այն հետքը, որն արդեն պատմություն է․ Գագիկ Ծառուկյանի դստեր հուզիչ գրառումը
Թույլ չեն տալիս կերակրել Ծառուկյանի կապարակնքված տարածքում մնացած մյուս կենդանիներին. Տոնոյան
ՎԻԴԵՈ. «Սիրտս կտոր-կտոր ա լինում». 222Lava
Էս այռուծներն ապրել են այնպես ինչպես այսքան թալանից հետո չեն ապրում անգամ ՔՊ փողոցայինները
VIDEO. Ինչպես են 8 ԱԱԾ-ականները Ծառուկյանին գետնին պառկեցնում ու բերման ենթարկում
Երեկ Ծառուկյանից առգրաված էգ առյուծը սատկել է․ Կենդանաբանական այգին մանրամասնում է
VIDEO. էդ մարդու չուչելները խի գողացան եդ չհասկացա. Սամվել Կարապետյան