Այս մարդուն պահում են «Արմավիր» ՔԿՀ-ում՝ այլ խցակիցների հետ. Դիտորդների խումբը ահասարսաուռ մանրամասներ է հայտնել

    2026թ․-ի նոյեմբերի 25-ին Դիտորդների խմբի անդամներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ։ Այցի ընթացքում արձանագրվել են մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից խիստ մտահոգիչ իրավիճակներ, որոնք պահանջում են անհապաղ ուշադրություն և համապատասխան մարմինների արձագանքը։

    https://www.facebook.com/prisonmonitoring/posts/1652406140260498?ref=embed_post

Խմբի անդամները տարածել են արձանագրված կարճ հրատապ ակնարկ, ավելի ուշ դիտորդների խումբը հանդես կգա մամուլի ասուլիսով՝ ներկայացնելու մանրամասները.

«Մեկին՝ ծանր, պրոգրեսիվող քրոնիկական հիվանդությամբ բանտախուց՝ բուժմասի փոխարեն, մյուսին՝ սեփական ատամն ինքնուրույն պլոմբավորելու նյութեր՝ ստոմատոլոգիական բուժօգնության փոխարեն, մեկ այլ անձին՝ բուժմասում արնախառն միզահավաք պարկով անկողնուն գամած, ով հարկադրված է ինքնուրույն փոխել սեփական տակդիրն ու դատարկել միզահավաք պարկը։

Նեյրոֆիբրոմատոզով հիվանդ ազատազրկված անձի մոտ առկա է մաշկի տարածուն ախտահարում՝ տարբեր չափերի բազմաթիվ նեյրոֆիբրոմաների տեսքով։ Վերջինս անգամ պառկել չի կարողանում, գանգատվում է դժվարացած և ցավոտ միզարձակումից՝ նշելով, որ ախտահարումներ առկա են նաև սեռական օրգանների շրջանում։ Չնայած առողջական ծանր վիճակին՝ շարունակում է պահվել բանտախցում՝ այլ ազատազրկված անձանց հետ համատեղ։

Մյուս ազատազրկված անձին տրանսգենդեր լինելու պատճառով հրաժարվել են բուժօգնություն տրամադրել, առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը՝ պլոմբանյութը տրամադրելով տոպրակի մեջ։

Սա է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթական «պատշաճ բուժսպասարկման» պատկերը։

Մինչև ե՞րբ են ազատազրկված անձինք զրկվելու ոչ միայն ազատությունից, այլև բժշկական օգնություն ստանալու իրավունքից և մարդկային արժանապատվությունից։

Եվ սա դեռ ամենը չէ, քրեակատարողական հիմնարկներում իրականացվող «բժշկական օգնության» մասին»։

Աղբյուրը՝ NEWS.am

Latest

Դպրոցական վեճն ավարտվել է հիվանդանոցում․ 12-ամյա երեխային ծեծի են ենթարկել
550 մետրից բարձր․ Բրազիլիայում նոր ռեկորդային երկնաքեր է կառուցվում
Երևանի Կենտրոնում օդը գրեթե ամբողջ շաբաթ փոշոտ է եղել
11-ամյա աշակերտը «քթոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Որ ճանապարհներն են փակ, և ինչ իրավիճակ է Լարսում
Ադրբեջանցի հետազոտողի գրքում Հայոց ցեղասպանության լուսանկարը ներկայացվել է որպես ադրբեջանցիների ջարդերի ապացույց
«Ավատար»-ը կշարունակվի․ հայտնի են նոր ֆիլմերի պրեմիերաների ամսաթվերը
Տիգրան Մեծի պողոտայի մի հատված 3 օր փակ կլինի երթևեկության համար
Էրիկ Կակոյանի սպանությшն կադրերը