Հրաբխի գագաթին շախմատ խաղալը նրանց Գինեսի ռեկորդ է բերել

Երկու ամերիկացի Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ շախմատ խաղալով Էկվադորի Չիմբորասո հրաբխի գագաթին՝ ծովի մակարդակից 20 593 ֆուտ (6277 մ) բարձրության վրա, հայտնում է UPI-ն։

32-ամյա Ադամ Վինինգերն ու 44-ամյա Ջոշուա Հոսթը ռեկորդակիր են ճանաչվել ամենամեծ բարձրության վրա սեղանի կամ ժամանցային խաղ խաղալու համար։ Ռեկորդը սահմանվել է մարտի 31-ին։

«Սա մեր սիրելի խաղն է, և լեռան գագաթին այն խաղալու մեջ իսկապես վիպական մի բան կա»,- Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչներին ասել է Վինինգերը։

Ընկերները մի քանի ամիս առաջ էլ էին փորձել նվաճել Չիմբորասոն, սակայն եղանակային պայմանների պատճառով չէին կարողացել հասնել գագաթին։ Երկրորդ փորձը հաջող է եղել, և նրանց համաշխարհային ռեկորդ է բերել։

Ամերիկացիները նախորդ նվաճումը գերազանցել են 200 ֆուտով (մոտ 61 մ)։ 2024 թվականին բրիտանացիներ Թիմ Մոուն և Նիլ Լոթոնը սեղանի խաղ էին խաղացել Նեպալի Պուտա Հյունչուլի լեռան վրա՝ 20 393 ֆուտ (6215 մ) բարձրության վրա։

Նոր ռեկորդակիրները մտադիր են պահպանել իրենց տիտղոսը։ Վինինգերը հայտարարել է, որ եթե որևէ մեկը գերազանցի իրենց նվաճումը, իրենք կրկին ավելի մեծ բարձրության կբարձրանան՝ ռեկորդը վերադարձնելու համար։

«Եթե որևէ մեկը երբևէ գերազանցի մեզ, մենք նրա արդյունքը կգերազանցենք ևս 200 ֆուտով։ Ամեն անգամ»,- խոստացել է նա։

Latest

Դպրոցական վեճն ավարտվել է հիվանդանոցում․ 12-ամյա երեխային ծեծի են ենթարկել
550 մետրից բարձր․ Բրազիլիայում նոր ռեկորդային երկնաքեր է կառուցվում
Երևանի Կենտրոնում օդը գրեթե ամբողջ շաբաթ փոշոտ է եղել
11-ամյա աշակերտը «քթոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Որ ճանապարհներն են փակ, և ինչ իրավիճակ է Լարսում
Ադրբեջանցի հետազոտողի գրքում Հայոց ցեղասպանության լուսանկարը ներկայացվել է որպես ադրբեջանցիների ջարդերի ապացույց
«Ավատար»-ը կշարունակվի․ հայտնի են նոր ֆիլմերի պրեմիերաների ամսաթվերը
Տիգրան Մեծի պողոտայի մի հատված 3 օր փակ կլինի երթևեկության համար
Էրիկ Կակոյանի սպանությшն կադրերը