Երկու օդաչու և երեք զինծառայող զոհվել են Թուրքիայի ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով

Թուրքիայի Էսքիշեհիր նահանգում AS-532 ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել, հաղորդում է TRT Haber-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։

Թուրքիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռը կործանվել է նոյեմբերի 24-ի երեկոյան՝ ուսումնավարժական թռիչքի ժամանակ։ Այն օդ է բարձրացել Էսքիշեհիրից, իսկ վթարը տեղի է ունեցել Թեփեբաշը շրջանի մերձակա գյուղական տեղանքում՝ Յորյուքաքչայըր բնակավայրի մոտ։

Դեպքի վայր են ուղարկվել հրշեջներ, բուժաշխատողներ և Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման վարչության (AFAD) աշխատակիցներ։ Փրկարարները հայտնաբերել են ուղղաթիռի բեկորները, սակայն օդանավում գտնվող բոլոր հինգ զինծառայողները զոհվել են։ Diken պարբերականի տվյալներով՝ զոհվածներից երկուսն օդաչուներ էին, իսկ մյուս երեքը ծառայում էին տեխնիկական ստորաբաժանումում։

Կործանման պատճառը դեռ պարզված չէ։

Latest

«Դրանց տակից Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ». Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է արել
Ողբերգություն Գերմանիայում․ հայ ընտանիքի 5 անդամ է մաhացել, 2 երեխա՝ հիվանդանոցում
11-ամյա աշակերտը բռնի սեռական բնույթի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ
Honda-ն հետ է կանչում 2012-2013 թվականների մի շարք մոդելներ
«Ֆեներբահչե»-ի երկրպագուները հայկական «Զարթի՛ր, լաո՛»-ն թուրքական երգի են վերածել
Կրակեցի, հետո մոտացա Վալոդյաին, ծանր շունչ կար, բայց գիտակցության չէր. Գևորգը՝ քննիչի մոտ
3800 տարվա հնության սալիկ է հայտնաբերվել․ դրա վրա գարեջուր և գարի փոխառելու պայմանագիր է
Ողբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել է
Մարտական ատրճանակներ, նռնակ ու փամփուշտներ․ երեք անձ ձերբակալվել է