Քայլի Ջենները առաջին անգամ գլխավոր դերում է․ Քիմ Քարդաշյանը՝ նախագծի պրոդյուսերն է

Քայլի Ջենները պատրաստվում է գլխավոր դերակատարմամբ հանդես գալ «Bachelorette Weekend» թրիլեր-դրամայում և որպես գործադիր պրոդյուսեր ներգրավվել նախագծում։ Այս մասին հայտնում է Page Six-ը։ Նախագիծը Hulu-ում բանակցությունների եզրափակիչ փուլում է։

Սա Ջենների առաջին խոշոր դերակատարումն է նման նախագծում։ Այս քայլով Քայլին կարծես հետևում է ավագ քրոջ՝ Քիմ Քարդաշյանի կարիերային ուղուն։ Քիմը ևս նախագծում ներգրավված է որպես գործադիր պրոդյուսեր։
Սերիալի իրադարձությունները զարգանում են հարսանիքից առաջ կազմակերպված երեկույթի ընթացքում։ Ամեն ինչ վերածվում է մղձավանջի, երբ հարսնացուին, որի դերը կկատարի Ջենները, մահացած են գտնում լողավազանում։
Դրանից հետո նրա ամենամտերիմ ընկերուհիները դառնում են գլխավոր կասկածյալները։ Սերիալը փուլ առ փուլ բացահայտելու է այն իրադարձությունները, որոնք հանգեցրել են ողբերգությանը, իսկ Ջենների կերպարը լինելու է պատմության կենտրոնում։ Նախագծի հեղինակը գրող և սցենարիստ Լորեն Օլիվերն է։
Սերիալը հիմնված է Ֆլորա Քոլինզի դեռևս չհրատարակված գրքի վրա։ Սցենարը սկզբում ներկայացվել էր Քիմ Քարդաշյանին՝ որպես պրոդյուսեր։ Նա նախագծում տեսել է իր քրոջ՝ Քայլի Ջենների համար համապատասխան գլխավոր դեր և առաջարկել է նրան ծանոթանալ սցենարին։ Արդյունքում երկու քույրերն էլ կարճ ժամանակ անց միացել են նախագծին։

Latest

Քայլի Ջենները առաջին անգամ գլխավոր դերում է․ Քիմ Քարդաշյանը՝ նախագծի պրոդյուսերն է
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավար Աուգուստ Հաննինգը հնարավոր է՝ ադրբեջանական հետախուզության սպա է եղել ու տեղեկություններ է փոխանցել Ադրբեջանին։
Փաշինյանի հասցեին գրառում կատարելու համար կալանավորված կնոջ գործը դատարանում է
Պարարվեստը բարելավում է 4-ից 94 տարեկան մարդկանց հիշողությունը․ Frontiers
Ադրբեջանցի զինվորին բռնաբարե՞լ են, ինչից հետո նա հատել է սահմանը «հաց ուտելու». Հրապարակ
«Միլենան սև էր հագնված, գունատ էր և փորձում էր չնայել ամուսնու ընտանիքի կողմը». առաջին տեսանյութը Թաթուլ Պետրոսյանի հուղարկավորությունից
Հ1-ի տնօրենիը տույժի է ենթարկվել սեպտեմբերի 27-ին եթերով ժամանցային համերգ հեռարձակելու համար
Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհուն ուսուցչուհին ծեծել է