Փաշինյանի հասցեին գրառում կատարելու համար կալանավորված կնոջ գործը դատարանում է

2026 թվականի մարտի 23-ին Նիկոլ Փաշինյանի հասցեին գրառում կատարելու համար կալանավորվել էր Ախուրյանի բնակիչ 55-ամյա Անի Պիճոյանը։ Վերջինիս գործով նախաքննության ավարտ է հայտարարվել ու գործ ուղարկվել է դատարան, իսկ խափանման միջոց է ընտրվել վարչական վերահսկողությունը։

Եվ այսպես Անի Պիճոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, համացանցի հաղորդակցական սոցիալական կայքի տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով 2026 փետրվարի 18-ին, իր քաղաքական հայացքներով պայմանավորված, կատարել է բռնություն գործադրելու հրապարակային կոչ, որն արտահայտվել է նաև հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, ինչպես նաև, դրսևորվել է հայհոյանքներով ու անպարկեշտ արտահայտություններով, որոնք քաղաքական իրավիճակի համատեքստում կարող են առաջացնել վտանգավոր հետևանքներ, ընդհուպ՝ անձանց կյանքի և առողջության դեմ ոտնձգությունների տեսքով, իր հերթին՝ ազդեցություն ունենալով հանրույթի որոշակի շերտերի ինքնության և արժանապատվության վրա:

Քնար Մանուկյան

Latest

Քայլի Ջենները առաջին անգամ գլխավոր դերում է․ Քիմ Քարդաշյանը՝ նախագծի պրոդյուսերն է
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավար Աուգուստ Հաննինգը հնարավոր է՝ ադրբեջանական հետախուզության սպա է եղել ու տեղեկություններ է փոխանցել Ադրբեջանին։
Փաշինյանի հասցեին գրառում կատարելու համար կալանավորված կնոջ գործը դատարանում է
Պարարվեստը բարելավում է 4-ից 94 տարեկան մարդկանց հիշողությունը․ Frontiers
Ադրբեջանցի զինվորին բռնաբարե՞լ են, ինչից հետո նա հատել է սահմանը «հաց ուտելու». Հրապարակ
«Միլենան սև էր հագնված, գունատ էր և փորձում էր չնայել ամուսնու ընտանիքի կողմը». առաջին տեսանյութը Թաթուլ Պետրոսյանի հուղարկավորությունից
Հ1-ի տնօրենիը տույժի է ենթարկվել սեպտեմբերի 27-ին եթերով ժամանցային համերգ հեռարձակելու համար
Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհուն ուսուցչուհին ծեծել է