NEWS.am-ը գրում է.
Մի քանի անգամ բղավեցինք, որ միացնի, քանի որ ահավոր տոթ էր։ Անգամ մի տարեց կին էդ շոգից անընդհատ ասում էր՝ վատ եմ։ Բանգլադեշից մինչեւ Արշակունյաց պողոտա այդպես եկանք, մի քանի անգամ պատուհանը բացեցինք, բայց ոչ մի օգուտ չէր տալիս, փակեցինք նորից խնդրեցինք, որ միացնի, բայց այս անգամ վարորդը, որ մինչ այդ ոչինչ չէր ասում, բղավեց, որ չի կարող միացնել, գառաժից թույլ չեն տալիս»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմեց ավտոբուսից իջած ուղեւորը։
Նա նաեւ նշեց, որ կոնդիցիոները վերջապես միացվեց, երբ իրենք արդեն իջնում էին. «Բանգլադեշից հասանք կրկեսի շենքի մոտ, նոր վարորդը միացրեց։ Այն էլ այդքան վեճերից հետո զանգեց իր վերադասին, թույլտվություն ստացավ, նոր։ Ես որպես ուղևոր դիմում եմ ավտոբուսի պարկի ղեկավարությանը, քաղաքապետարանի աշխատողներին՝ հանձինս քաղաքապետ Տիգրան Ավինյանի։ Խնդրում եմ՝ պիկ ժամին նստեք ավտոբուս, եթե իհարկե տեղ կլինի նստելու և կոնդիցիոները անջատած երթևեկեք, տեսնենք՝ կարո՞ղ եք»։
Նշենք, որ նմանատիպ բողոքներ վերջին օրերին NEWS.am-ը ստացել է նաև այլ քաղաքացիներից։
