Starnews-ը գրում է․
Երգչուհի Սիլվա Հակոբյանը ծնողների և երեխաների հետ մեկնել է հանգստի։ Այս օրերին երգչուհին ընտանիքի հետ գտնվում է Մեխիկոում, որտեղից էլ հրապարակում է գեղեցիկ ընտանեկան կադրեր։
Սիլվայի հրապարակած լուսանկարներն ու տեսանյութերը լի են ջերմ ու ուրախ տրամադրությամբ։ Հետևորդները հատկապես ուշադրություն են դարձրել ընտանեկան ներդաշնակ մթնոլորտին և երգչուհու երեխաների հետ անցկացրած հաճելի պահերին։
Հրապարակումները կարճ ժամանակում մեծ արձագանք են ստացել սոցիալական հարթակներում՝ հավաքելով բազմաթիվ հավանումներ ու դրական մեկնաբանություններ։






