Այսօր Նիկոլ Փաշինյանի՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում քարոզարշավի ժամանակ մի քաղաքացի ընդհատեց Փաշինյանի խոսքը՝ «Դրան վառե՛ք» գոռալով։ Քաղաքացին Ազատի կացարանում զոհված Արամ Մանուկյանի պապիկն է։
Դրանից հետո տարեց տղամարդուն Փաշինյանի անվտանգության աշխատակիցները բերանը փակելով հեռացրին տարածքից։
Արամ Մանուկյանը Լոռու մարզի Վանաձոր քաղաքից էր։ Բանակ զորակոչվել էր 2021 թվականին։ Հաջորդ ամիս զորացրվելու էր։ Արամ Մանուկյանը սովորել է Վանաձորի թիվ 27 դպրոցում։
