Փրկել են երիտասարդ տղային, ով փորձում էր ինքնաuպան լինել․ մանրամասներ

Մայիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները տեղեկություն էին ստացել, որ քաղաքացին անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է նետվելու եղանակով վերջ տալ իր կյանքին։

Օպերատիվորեն պարեկները, փրկարարներն ու շտապօգնության բժիշկն ու բուժքույրը ժամանում են նշված վայր և տղայի հետ բանակցություններ վարում։

Բարեբախտաբար, երբ նա մի պահ հայացքը նետում է դեպի ներքև, պարեկը, փրկարարն ու բժիշկը կարողանում են բռնել նրան և տեղափոխել անվտանգ վայր, ապա ավագ պարեկ Հակոբ Պարոնյանն ու կրտսեր պարեկ Էլբակ Ավետիսյանը նախ հոգեբանական օգնություն են ցուցաբերում, որից հետո նրան տեղափոխում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, և այն փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարողը հայտնել է, որ այդ քայլին դիմել է ընտանեկան խնդիրների պատճառով։

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 28-ամյա բնակիչը գումար է բաժանել հանրահավաքին մասնակցելու համար․ նոր բացահայտում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը Սամվել Կարապետյանին մեղադրեց «ФСБ-ի գործակալ» լինելու մեջ
Դերասան Մկրտիչ Արզումանյանը ողջունեց քարոզարշավ իրականացնող Ավինյանին. աջակցո՞ւմ է ՔՊ-ին
Ի՞նչ կապ ունի բլոգեր Քրիստինե Մարգարյանը Սամվել Ալեքսանյանի հետ․ Բացառիկ
Կրկին ծեծկռտուք. գանգուղեղային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 14-ամյա տղա
«Դեպուտատն իմ բանը չի». դերասան Լևոն Հարությունյանը դուրս է եկել քաղաքականությունից․ ո՞ր կուսակցության անդամ էր
«Բոլորին դեմ եմ»-ը նախատեսում է «մուկ տշել» կառավարության շենքի դիմաց
Լիլի Մորտոն լացում է․ հուզիչ կադրեր նորածին դստեր հետ
Ի՞նչ վիճակում է եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի գործով Դավիթը. փաստաբանը մանրամասնում է