Starnews-ը գրում է․ Չնայած եզրափակիչ չանցնելուն՝ Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնը հուզիչ հրապարակմամբ ամփոփել է իր եվրատեսիլյան ճանապարհը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում աջակցել են իրեն։
«Քիչ առաջ կայացավ Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակիչը
Անկեղծ ասած ներսումս շատ տարբեր էմոցիաներ են կուտակված։ Ես էս բեմում թողեցի ամբողջ սիրտս, էներգիաս ու բեմն էլ ինձ դա հետ վերադարձրեց:
Իհարկե հուզմունքս մեծ ա, բայց միևնույն ժամանակ անսահման շնորհակալ եմ էս ճանապարհի համար։
Դեռ երեկ «Դեպի Եվրատիսիլի» բեմում էի, իսկ այսօր արդեն Հայաստանն էի ներկայացնում Եվրատեսիլում…
Եվրատեսիլն ինձ համար պարզապես մրցույթ չէր։ Սա ճանապարհ էր, որտեղ ես զգացի ձեր սերը, աջակցությունն ու հավատը։
Ձեր յուրաքանչյուր նամակ ու դրական խոսք ինձ մեծ ուժ էր տալիս բեմում:
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իմ կողքին էին էս օրերին, ու բոլոր նրանց ովքեր նոր միացան ինձ, շնորհակալ եմ մեր պատվիրակությանը, իմ պարողներին, ընկերներիս, ընտանիքիս, զույգ տղաներիս, ում համար ես աշխատում ու ստեղծագործում եմ, ովքեր ինձ ուժ են տալիս ամեն օր mavkhach, մի օր միասին կնայենք էս օրվա ելույթս ու միասին կվերապրենք էն էներգիան ու սերը, որն այսօր ձեր շնորհիվ ինձ ուժ տվեց Եվրատեսիլի բեմում:
Բայց ամեմամեծ շնորհակալությունս ուզում եմ հայտնել հենց Ձեզ՝ բոլորին, ովքեր այս օրերին ինձ աջակցում ու ոգևորում էին։ »


