Bavnews-ը գրում է․ Մոդել, ինֆլյուենսեր Լիլի Մորտոն կիսվել է իր առաջին կադրերով՝ նշելով, որ ծննդատանը տեսնելու են եկել փոքրի Ավրորայի եղբայրները։
«Անբացատրելի զգացողություններ են, երբ տեսնում ես այս սերն ու ջերմությունը»,- նշել է Լիլին իր հրապարակման մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 40-ամյա ինֆլյուենսերն ու նրա ամուսինը՝ Վադիմը, դուստր են ունեցել։ Նրան անվանել են Ավրորա։ Լիլին տեսանյութի նկարագրության մեջ նշել էր, որ երեխան լույս աշխարհ է եկել մայիսի 9-ին:
