ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սարսափելի վթար․ բեռնատարը բախվել է մի քանի մեքենայի և մխրճվել տան մեջ․ վարորդը տեղում մաhացել է

Այսօր՝ մայիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:40-ի սահմաններում «Կամազ» մակնիշի բեռնատարը Դավիթ Բեկի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ավտոմեքենաների և մխրճվել բնակչի տան մեջ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով վարորդը, ով արգելափակվել էր ավտոմեքենայում, տեղում մահացել է։

Նրա մարմինը դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում են ավտոմեքենաների, վնասված տան սեփականատերերի, ինչպես նաև մահացած վարորդի ինքնությունը։

Պարեկները պարզել են, որ մինչև նշված տան մեջ մխրճվելը, «Կամազ»-ը վթարի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա բախվել է «Jeep» և «Kia» մակնիշի ավտոմեքենաներին, իսկ «Kia»-ն էլ բախվել է մեկ այլ մեքենայի։ Դրանից հետո բեռնատարը շարունակել է ընթացքը և մխրճվել բնակչի տան մեջ։

Latest

4-ամյա երեխան ընկել է 15-րդ հարկից և հրաշքով ողջ մնացել․ մանրամասներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Այսօր դասերը կես ժամ կարճ արեցինք, որ մասնակցենք». դպրոցի ուսուցիչներին ստիպո՞ւմ են մասնակցել Փաշինյանի քարոզարշավին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ծառուկյանը 3 գույնի սառոչկա ա հագել»…չուզող են, լավ եմ արել, հագել եմ. Ծառուկյանը բարկացավ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, մեր ապագան Արևմտյան Ադրբեջանն է լինելու․ Ռոբերտ Քոչարյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Արդեն վնգունները դուրս ա գալիս». ինչպես է Փաշինյանը սպառնում ընդդիմությանը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կինս լացելով զանգեց, շուտ արի, եկա տեսա սարսափելի դեպք»․ ինչպե՞ս է բեռնատարը մխրճվել տան մեջ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սարսափելի վթար․ բեռնատարը բախվել է մի քանի մեքենայի և մխրճվել տան մեջ․ վարորդը տեղում մաhացել է
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սարսափելի վիճակ ավտոբուսներում․ փակ դռներ և վիճող վարորդներ
Ի՞նչ վիճակում է գտնվում ՀՀ-ում հանտավիրուսի տարածման ռիսկը․ կտարածվի՞