Էդուարդ Սպերցյանը ծանր վնասվածք է ստացել. չի՞ կարողանա խաղալ․ մանրամասներ

Հայաստանի ազգային հավաքականի և ​«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը մեջքի վնասվածք է ստացել, ինչն էլ դարձել է Մոսկվայի «Դինամոյի» դեմ խաղում նրա փոխարինման պատճառը։ Այս մասին հայտարարել է ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

​Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի՝ Մոսկվայում կայացած հանդիպումն ավարտվել է «Կրասնոդարի» պարտությամբ՝ 1-2 հաշվով։

Խոսելով հայ կիսապաշտպանի փոխարինման պատճառների մասին՝ Մուսաևը նշել է. «Էդիկը մեջքի հետ կապված խնդիրներ ունի: Նա հերոսական բնավորություն դրսևորեց այս խաղում»,- մարզիչի խոսքերը մեջբերում է «Матч ТВ»-ին։

​Սպերցյանը փոխարինվել է հանդիպման 83-րդ րոպեին՝ մինչ այդ հասցնելով դառնալ պատմական գոլային փոխանցման հեղինակ։ Ընդհանուր առմամբ, ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 40 հանդիպումներում «Կրասնոդարի» կիսապաշտպանը խփել է 13 գոլ և կատարել 18 արդյունավետ փոխանցում։

​Հավելենք, որ Ռուսաստանի առաջնության վերջին տուրում «Կրասնոդարը» մայիսի 17-ին սեփական հարկի տակ կընդունի «Օրենբուրգին»։

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ժողովուրդը սիրում է վարչապետին, սերը կփրկի աշխարհը․ Մհեր Արմենիա
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես ինձի վերացնելու եմ, եթե էս հարցին լուծում չտաք․ քաղաքացին բարկացած դիմում է Փաշինյանին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Արա Նիկոլ, կանչում եմ հանդիպման». ո՞վ է քիչ առաջ քաշքշելով բերման ենթարկված Արտակը. բացառիկ մանրամասներ
Կարևոր․ Փաշինյանը բացհայտել է, թե թուրքերն ինչ են բացում, որ հայերը պետք է պատրաստվեն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Արի համբուրեմ, կյանք եք դուք»․ ինչպես է տատիկը ողջունում Փաշինյանին
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչն ընտրակաշառք է տվել. նոր բացահայտումներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միրզոյանը՝ իր «թուրքերը բացում են» արտահայտության մասին․ Բացահայտելու պահը գա՝ կասեմ, շատ եք խորացել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Թուրքերն էսօր բացում են, մի հատ «Welcome»–ի տեքստ անենք. ի՞նչի մասին է ԱԳ նախարարը ասել Փաշինյանի ականջին
Անձրև, անգամ կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին