Օրերս «Հայացք դրսից» հաղորդման հյուրն էր սիրված երգչուհի Շուշան Պետրոսյանը։ Զրույցին հետևել է StarNews-ը և առանձնացրել հետաքրքիր ու հուզիչ մի հատված։
Հաղորդման ընթացքում երգչուհուն հարց է տրվել՝ եթե ունենար ժամանակի մեքենա, կգնար անցյա՞լ, թե՞ ապագա, և ում կցանկանար տեսնել։
Շուշան Պետրոսյանը պատասխանել է, որ կցանկանար վերադառնալ 1994 թվականի մայիսի 28․
«Ժամանակը հետ կտայի, բայց որևէ մեկին չհանդիպելու։ 1994 թվականի մայիսի 28, երբ դրանից մի քանի օր առաջ հաղթանակի պայմանագիրն էր կնքվել, կասեցվել էր պատերազմը, մենք հաղթել էինք։ Երբ Երգի թատրոնը դեռ երիտասարդ երգում էինք մեր բանակի զինվորների, գեներալների, հրամանատարների համար։ Այդ օրը որոշվեց, որ բանակի հիմնը կդառնա «Երազ իմ երկիրը»»։
Երգչուհու խոսքերը հուզել են շատերին՝ հիշեցնելով հաղթանակի, միասնականության և հայրենասիրության այն տարիները, որոնք մինչ օրս առանձնահատուկ տեղ ունեն շատերի հիշողություններում։
