Starnews-ը գրում է․ Հայկական հեռուստաեթերի ամենահաջողված ու կուլտային հումորային նախագծերից մեկը՝ «Կարգին հաղորդում»-ը, այսօր էլ շատ սիրված է լսարանի կողմից, իսկ նախագծի բազմաթիվ արտահայտություններ, կարելի է ասել, արդեն թևավոր խոսքեր են դարձել։
Նախագծի հաջողության գործում մեծ է ինչպես Մկրտիչ Արզումանյանի և Հայկ Մարությանի, այնպես էլ ստեղծագործական անձնակազմի և մյուս դերասանների դերը։
Այդ դերասաններից մեկն էլ Անդրանիկ Բարսեղյանն է, ով «Կարգին հաղորդման» սկետչերում նկարահանվում էր պատանի տարիներին ու նրա մասնակցությամբ դրվագներն էլ բավականին սիրվել ու տարածվել են։
Այսօր Անդրանիկը ոլորտում ներգրավված չէ, նոր նախագծերում չի նկարահանվում, ինչպես նաև՝ ակտիվ չէ սոցիալական հարթակներում, փոխարենը՝ այլ ուղղություն է ընտրել։ Այս տարիների ընթացքում Անդրանիկն ամուսնացել է, ունի դուստր, իսկ նրա մասնակցությամբ սկետչերը դեռ շարունակում են տարածվել ու մեծ թվերով դիտումներ գրանցել։

