Starnews-ը գրում է․
Դերասանուհի և պրոդյուսեր Աննա Հարությունյանի անձնական կյանքն ու գործունեությունը շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Այս շրջանում Աննան գտնվում է Միացյալ Նահանգներում, որտեղից պարբերաբար կիսվում է նոր լուսանկարներով ու առօրյայի դրվագներով։
Երեկ դերասանուհին իր սոցիալական էջերում հրապարակել է նոր լուսանկար՝ նշանածի մասնակցությամբ՝ շնորհավորելով նրան ծննդյան օրվա առթիվ։ Լուսանկարին կից Աննան գրել էր․ «Ծնունդդ շնորհավոր, իմ սեր»։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Աննա Հարությունյանը իր հետևորդների հետ կիսվել էր նաև ուրախալի նորությամբ։ Դերասանուհին հրապարակել էր լուսանկարներ, որոնցում երևում էր նշանադրության մատանին՝ հայտնելով, որ սիրելին ամուսնության առաջարկություն է արել իրեն։
