57-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար

Այսօր՝ մայիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքում Արարատի մարզի բնակիչ 57-ամյա Լիանա Ա․-ն իր վարած «BYD» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխային տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պարտականությունները կատարող Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Անուշավան Սողոյանը և Արգիշտ Հովհաննիսյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գագիկ Առաքելյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

© https://shamshyan.com/hy/article/2026/05/09/1304994

Latest

Ադրբեջանից վաղը կրկին ապրանք կուղարկեն Հայաստան․ ինչ է այս անգամ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես էլ եմ լացում, գիտեք՝ մենակ դո՞ւք եք լացում. Փաշինյանի անկեղծ խոստովանությունը Կապանում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառավարությունն ու՞մ փողերով է ճանապարհը նորոգել՝ ձեր փողերով, իսկ Կարապետյանը՝ իր փողերով կանի
Միայն տեսնեք, թե որքան է մեծացել և փոխվել «Կարգին հաղորդում»-ից հայտնի դարձած Անդրանիկը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մի տարի է՝ չենք լողացել». մի օր գազ չունեն, մի օր՝ լույս, մի օր՝ ջուր․ խայտառակ վիչակ Ակնալիճում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է քաղաքացին պատշգամբից ջուր լցնում Ավինյանի և այլ ՔՊ-ականների վրա․ միջադեպ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մի հատ կպնեմ ձեզ, տեսնեմ՝ բնակա՞ն եք». քաջարանցի կինը հուզվում է Փաշինյանին տեսնելիս
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես մենակ *****ն եմ համբուրել. 3-րդ մանկապիղծը զանգում է քույրերից մեկին
Քիմ Քարդաշյանը ցուցադրել է 100,000 դոլար արժողությամբ ձեռքից էլ փոքրիկ, հազվագյուտ Hermes-ը