Երևանում հարազատ եղբայրները դաժանաբար ծեծի են ենթարկվել մի խումբ անձանց կողմից. տեղափոխվել են հիվանդանոց

Մայիսի 6-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Գրանդ Սպորտ»-ի մոտից 2 երիտասարդ տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածներն են Երևանի բնակիչներ 23-ամյա Էմին Ս․-ն և 22-ամյա Արգիշտի Ս․-ն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Շենգավիթի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ մայիսի 5-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում Էմին Ս․-ն 17-ամյա քրոջ  հետ կապված պարզաբանումներ կատարելու նպատակով զանգահարել է ոմն Վիկտորին և պայմանավորվել են հանդիպել «Գրանդ Սպորտի» դիմացի հատվածում, որից հետո Էմին Ս․-ն և Արգիշտի Ս․-ն գնացել են նշված վայր և հանդիպել ոմն Վիկտորին և նրա ընկերներին, ովքեր առանց որևէ բան ասելու սկսել են ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնել վերջիններիս մարմնի տարբեր մասերին և հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ ոմն Վիկտորի և մյուս անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բուժօգնության տեղափոխվածները հարազատ եղբայրներ են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Latest

Երևանում հարազատ եղբայրները դաժանաբար ծեծի են ենթարկվել մի խումբ անձանց կողմից. տեղափոխվել են հիվանդանոց
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանտում կստանան իրենց պատիժը. Նարեկ Բավեյանի արձագանքը՝ Վեդիի դեպքին
«Աղջիկ է». Գևորգ Մկրտչյանն ու Քրիստինա Հովհաննիսյանն ինքնամոռաց ուրախանում են աղջկա համար
«Աստծո տված պարգևը մարդուն դա լիարժեք ընտանիքն է»․ Գոռ Հակոբյանի կինը հուզիչ հրապարակում է արել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կաթողիկոսը Հաղթանակի զբոսայգում է․ աղոթք հնչեցրեց՝ հիշելով նաև Արցախյան հաղթանակը
Սիրված դերսանուհի Էմմա Մկրտչյանը մայրիկը մաhացե՞լ է․ հուզիչ գրառում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Տե՞նց ես խաղաղությունն անում». «գոռալով չի». Փաշինյանին ու գորիսեցին վիճեցին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Երեխու կոկորդից բռնել է, ասել է՝ հորդ կսպшնեմ, մորդ կսպшնեմ, ո՞ւմ դիմենք, անտեր երկիր է»․ շոկային մանրամասներ
Սկեսուրս հրաշքներ ա գործում… Էվելինա Ստեփանյանի գրառումը Լևոնի մայրիկի մասին